ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիսում ահաբեկչության հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԳՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱԳ նախարարությունը:

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիսում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում նախնական տվյալներով կա մի հայ կին։ Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտներ էր. «Երկու-երեք ժամ առաջ ստացված տվյալներով՝ զոհերի թվում մի հայ կին կա եւ երեք վիրավոր։ Առայժմ այսքանն է մեր տեղեկությունը։ Զոհված կինը մոտ 40 տարեկան է, այլ մանրամասներ չգիտենք։ Լույսը նոր է բացվել, գիշերը խառնաշփոթ էր, դեռ մանրամասներ հայտնի չեն»:

Նշենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում ա սպանվել էր։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular