Տղա երեխա ունենալու դիետա
ՖՈՏՈԱշխարհի գիտնականները հատուկ բեղմնավորման դիետաներ են մշակել, որոնց պետք է հետևեն ապագա մայրերը պլանավորված բեղմնավորումից երեք ամիս առաջ: Այդ դեպքում երեխայի ցանկալի սեռը կարելի է «ծրագրավորել» մինչև 75% ճշտությամբ: Դիետաների բաղադրության մեջ մտնում են միկրոէլեմենտներ, որոնք ազդում են ձվաբջիջների բիոքիմիական կառուցվածքի վրա, հեշտացնելով XX կամ XY քրոմոսոմներով սպերմատոզոիդների մուտքը: Ամուսինները պետք է հետևեն դիետային բողմնավորումից երեք ամիս առաջ, դե իսկ հղիացած կինը պետք է շարունակի հղիության առաջին յոթ շաբաթների ընթացքում:
Արական սեռի երեխա ունենալու համար կալիումի և նատրիումի իոնները պետք է գերակշռեն, իսկ կալցիումը և մագնիումը պակասեն: Միս, կարտոֆիլ, երշիկ, դեղձ, ապխտած մթերքներ և այլն:
Որպեսզի տղա երեխա ունենալ, պետք է ուտել կարտոֆիլ, չրեր, բանան, ձուկ և բացառել կաթնային մթերքները, այդ թվում պանիր, ինչպես նաև հրաժարվել կակաոից, քանի որ այդ մթերքների ընդունումը իջեցնում է տղա ունենալու հավանականությունը:
Արական սեռի երեխա ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել
թեյ, սուրճ, մրգային հյութեր, հանքային կամ գազավորված ջուր, բոլոր տեսակի մսային ուտելիքներ, ձուկ, բոլոր տեսակի հացեր, թխվածքներ, հացահատիկային կուլտուրաներ, բրինձ, մակարոնեղեն, բոլոր բանջարեղենները, կարտոֆիլ, սունկ, լոբի, ոլոռ, սոյա, եգիպտացորեն, բոլոր մրգերը և նրանց հյութերը, չրեր, սև շոկոլադ, մուրաբաներ, դոնդող, մեղր, առանց կաթնային հավելումների քաղցրեղեն, մարգարին, բուսական յուղ, թթու վարունգ, խմորիչներ, ձիթապտուղ:
Չի կարելի օգտագործել
Կաթ, կաթնամթերք, մեծ քանակի կալցիում պարունակող հանքային ջուր, ծովախեցգետին, խեցեմորթեր, ձվի հիմքով քաղցր կրեմներ, պանիր, կակաո, կաթնային շոկոլադ, սերուցքային պաղպաղակ: