8 ճապոնական լեգենդ, որոնք մահու չափ կվախեցնեն Ձեզ
ՖՈՏՈՃապոնական այս լեգենդները սարսափներ են։ Մարդիկ հավատում են սրանց գոյությանը և ամեն կերպ փորձում են կբախվել այս 8 դևերից և ոչ մեկի հետ։
Դարունա Սան
Մի աղջիկ սահում և ընկնում է լոգասենյակում, ինչի արդյունքում նրա աչքը դուրս է գալիս և նա արնաքամ է լինում։ Այս աղջկա հոգին հնարավոր է կանչել լոգասենյակում և նա ամբողջ օրը կհետևի կանչողին։ Եթե աղջիկը կարողանա հասնել իրեն կանչող մարդուն, ապա նա կհանի այդ մարդու աչքը ինչից հետո կսպանի նրան։
Օնիբաբա
Սա սարսափելի հրեշ է, ով շրջում է քաղաքում ծեր տատիկի կեցվածքով։ Նա իր զոհին խաբում և տանում է իր տուն, և ամբողջական մարմինը տապակում մեծ թավայի մեջ ու ուտում։
Կիյոտակի թունել
Այս թունելի խորությունը տարբերվում է՝ կախված օրվա ժամից։ Թունելի մեջ հայելի կա տեղադրված։ Եթե հայելուն նայողը հոգի տեսնեի, ապա ամբողջ կյանքում նրան հետևեն սարսափելի հոգիներ, որոնք խելագարության կհասցնեն մարդուն։
Ականամե
Սա այլանդակված արտաքինով դև է, որը ապրում է հասարակական զուգարաններում։ Իր երկար լեզվով նա թակարդի մեջ է գցում մարդկանց և իջեցնում գետնի տակ, որտեղ էլ ուտում է նրանք։
Կարմիր Սենյակ
Սա համացանցային սարսափ է։ Համակարգչի վրա բացվում է պատուհան, որում կարմիր սենյակ է և երեխայի ձայնը սկսում է ասել «Դու հավանում ես կարմիր սենյակը»։ Այն մարդիկ, ովքեր տենում են այս պատուհանը, կարճ ժամանակում մահանում են։
Մակուրա Գաեշի
Սա դև է, որը շրջում է երեխայի կերպարանքով։ Նա կանգնում է մարդկանց մահճակալների մոտ և տեղափոխում բարձերը նրանց ոտքերի մոտ։ Նրանք, ովքեր այդ պահին արթնանում և տեսնում են դևին, մահանում են անասելի տանջանքներից։
Օնրյո
Սա աղջկա հոգի է, ում միակ ցանկությունը սպանելն է։ Նա հազվադեպ է հայտնվում մարդկանց տներում, սակայն այն դժբախտները, ում տներում եղել է Օնրյոն, պահացել են վերջինիս ջրամբարում։
Տոմինոյի դժոխքը
Այս դիվական բանաստեղծությունը չի կարելի բարձրաձայն ընթերցել։ Այն մարդիկ, ոքվքեր բարձրարայն ընթերցում են այն, հայտնվում են Տոմինոյի դժողքում և նրանք հետ սարսափելի բաներ են տեղի ունենում։ Սակայն մտքում կարդալը ևս վտանգավոր է։ Այդ իսկ պատճառով պետք չէ ընթերցել այդ բանաստեղծությունը։