ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում թոշակառուն ավտոմեքենայով մի քանի անգամ մխրճվել է բենզալցակայանի առևտրի կետի մեջ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Վենդլինգեն քաղաքում թոշակառուն կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մի քանի անգամ մխրճվել բենզալցակայանի առևտրի սրահի մեջ: Այս մասին հայտնում է Express.de կայքը:

Ոստիկանության աշխատակիցները ենթադրում են, որ 77-ամյա վարորդը հավանաբար շփոթել է արագացուցչի և արգելակման ոտնակները, ինչպես նաև դեպի հետ և առաջ կառավարումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տղամարդը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ավտոմեքենային և շենքին հասցված վնասը գնահատվում է մոտ 46 հազար եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular