ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դու գիտեի՞ր բանանի կեղևի այս 13 օգտակար հատկությունների մասին

ՖՈՏՈ

Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։ Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։ 1 Կոշիկների քսուկ Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։

2 Արծաթեղենը մաքրելու միջոց Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։

3 Այգում թիթեռներ հավաքելու համար Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։

4 Մաշկի խնամքի միջոց Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։

5 Պարարտանյութ բույսերի համար Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։

6 Բանանի քացախ Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։

7 Մարինադ մսի համար Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել. այն փափուկ ու հյութալի կստացվի։

8 Ատամները սպիտակեցնելու համարԱտամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։

9 Միջոց քորի դեմ Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։

10 Մաշկի մեջ խրված փշի դեմ միջոց Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։

11 Հաղորդագրություն թողնելու կրեատիվ տարբերակ Բանանի կեղևի վրա մի ամբողջ հաղորդագրություն կարելի է թողնել, առնվազն սիրո խոստովանություն անել։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այն կարելի է կարդալ միայն մի քանի ժամ հետո։

12 Բույսերը մաքրելու միջոց Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։

13 Միջոց ակնեների դեմ Մաշկի վրա հայտնված ակնեներից ազատվելու համար անհրաժեշտ է դրանց վրա քսել բանանի կեղևն ու որոշ ժամանակ չլվացվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular