ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում 1 սենյականոց բնակարանում 130 կատու է հայտնաբերվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Փարիզի բնակչուհին, որը 130 կատու է պահել իր մեկ սենյականոց բնակարանում, մեղադրվել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում էThe Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կնոջ հարևաններից մեկը տեսել է՝ ինչպես է նա շպրտում կատվի ձագին պատուհանի ապակու վրա, և ոստիկանություն է կանչել: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են 60-ամյա կնոջ բնակարան և հայտնաբերել, որ 25 քառակուսի մետր մակերեսով սենյակը լի է կատուներով: Կենդանիները նիհար և հիվանդոտ են եղել, իսկ սենյակը՝ աղտոտված:

Նշվում է, որ կինը ձերբակալվել է, այնուհետև ազատ արձակվել և հետազոտվելու նպատակով ուղարկվել հոգեբուժարան: Կատուներին օգնող բարեգործական կազմակերպության աշխատակիցներին չորս օր է պահանջվել բոլոր կատուներին բռնելու և նրանց ապաստարաններ տեղափոխելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular