ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի, եթե դիտավորյալ խախտեք հանրահայտ ծիծաղելի օրենքները․ զվարճալի ֆոտոշարք

ՖՈՏՈ

Լսել եք, չէ՞, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում կան օրենքներ, որոնք իսկապես ծիծաղելի են։ Օրինակ՝ Կենտուկի նահանգում տղամարդուն արգելվում է ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ, իսկ Կալիֆորնիայում չեք կարող առանց որսորդական թույլտվության տանը կամ բակում մկան թակարդ դնել։

Լուսանկարիչ Օլիվիա Լոքերը «Պայքարս՝ օրենքի դեմ» անունը կրող լուսանկարների շարք է արել, որոնցում նա խախտում է որևէ ծիծաղելի օրենք և լուսանկարում այդ գործընթացը։

Ալաբամայում արգելվում է կոն տեսակի պաղպաղակը դնել հագուստի ետևի գրպանում։

ridiculous laws in America

Իսկ Օհայոյում էլ արգելվում է տղամարդու դիմանկարի առջև հանել հագուստը և մերկանալ։

ridiculous laws in America by olivia locher

Ժամանցային հաղորդումներում երևի տեսել եք, թե ինչպես է մի սրամիտ մարդ թղթադրամի վրա թել կպցնում և այն գցում գետնին, այնուհետև այն վերցնել ցանկացող անցորդներին շփոթեցնում։ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում արգելվում է այդպես անել։

ridiculous laws in America by olivia locher

Եթե ձեր գլխին թռչուն նստած լինի, ապա Մինեսոտայում չեք կարողանա անցնել նահանգի սահմանները։

ridiculous laws in America

Նեվադայում էլ արգելվում է ԱՄՆ դրոշը խրել օճառի մեջ։

ridiculous laws in America

Խելագարվո՞ւմ եք ձեր մեքենայի համար։ Օկլահոմայում արգելվում է սիրային հարաբերությունների մեջ լինել ավտոմեքենայի հետ։

ridiculous laws in America

Յուտա նահանգում չի կարելի ջութակը թղթե պարկի մեջ դրած քայլել։

ridiculous laws in America

Ծովում կամ օվկիանոսում հեծանիվ վարելը դժվար թե հաճելի զբաղմունք լինի, սակայն Մեն նահանգում այն արգելվում է։

ridiculous laws in America

Սիրո՞ւմ եք ապուրը ֆրթացնելով և աղմուկով ուտել։ Եթե այո, ապա երբեք Կալիֆորնիա չգնաք․ ապուրն այդպես ուտելու համար ձեզ կտուգանեն։

ridiculous laws in America

Տեխասում ծնողներին արգելվում է երեխաների համար տարօրինակ սանրվածք ընտրել։

ridiculous laws in America

Մերիլենդում անօրինական է ծառերի մեջ մեխեր մեխելը։

ridiculous laws in America

Ռոդ Այլենդում չի կարելի թափանցիկ հագուստ կրել։

ridiculous laws in America

Կանզասում էլ արգելվում է գինին թեյի բաժակներով խմել։

ridiculous laws in America

Կենտուկիում էլ արգելվում է գորտերին լիզել։

ridiculous laws in America

Կրկին Կենտուկիի տարօրինակ օրենքներից․ այստեղ արգելվում է բակի խոտը կարմիր ներկել։

ridiculous laws in America

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular