ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սեռական հարաբերությունը

ՖՈՏՈ

Զբաղվե՞լ, թե՞ չզբաղվել մինչամուսնական սեքսով. այս հարցի պատասխանը փնտրեք մեր համանուն հրապարակման մեջ, իսկ այսօր ներկայացնում ենք մասնագետների խորհուրդները, թե ինչ է պետք հաշվի առնել առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալիս:

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սեքսը :)

Պահպանե՛լ հիգիենա

Բժիշկ-գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյան. Նախքան ամուսնանալն ու ընտանեկան կյանք կառուցելը զույգին, ազգային մտածելակերպի առանձնահատկությունից ելնելով` առաջնահերթ տղաներին, խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել: Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել եւ նոր միայն մտածել ամուսնության մասին: Կույսերի դեպքում հետազոտությունների ցանկն այլ է: Աղջիկը պետք է պահպանի հիգիենայի նվազագույն կանոնները` ճիշտ լվացումներ կատարի, միջադիրների օգտագործումը սահմանափակի եւ հատկապես շոգ եղանակին, երբ բացասական ազդեցություն են թողնում, սթրինգ տեսակի ներքնազգեստի կրելը չչարաշահի, որը բակտերիաների փոխանցման տարբերակ է: Եթե կա խնդիր, օրինակ` արտադրության գույնի, հոտի, ձեւի փոփոխություն, պետք է դիմել մասնագետի:

Առաջին սեքսը պետք է լինի մաքուր պայմաններում

Անհրաժեշտ է, որ առաջին հարաբերությունը լինի մաքուր պայմաններում: Խուսափեք կասկածելի հյուրանոցներում կամ դրսում սեռական առաջին ակտից: Իսկ դրանից առաջ պետք է լվացումներ անել:

Սպասումները կարող են չարդարացվել

Երկու սեռի կողմից պետք է լինի նախատրամադրվածություն եւ սեր: Կարեւոր է տղամարդու ինքնավստահությունը, քանի որ աղջիկներն առավել վախկոտ են, չգիտեն, թե սեքսն ինչ է իրենից ներկայացնում, եւ սպասումները կարող են չարդարացվել: Աղջիկները գուցե ակնկալեն ռոմանտիկ ընթացք, բայց արդյունքում դա վերածվի ցավի եւ հիասթափության: Երբ տղամարդը համարձակ է, նուրբ զուգընկերուհին իրեն ավելի հանգիստ է զգում:

Ախ, այդ կուսաթաղանթը :)

Կուսաթաղանթն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի շերտեր: Մինչեւ սեռական կյանքով ապրելն այն որոշ չափով փակում է հեշտոցամուտքը, իսկ պատռվում է հիմնականում առաջին հարաբերության ժամանակ: Դրա ձեւն ու դիրքն անհատական է: Կուսաթաղանթի պատռումը զուգորդվում է արյան հետքերով եւ ցավի զգացողությամբ: Արյան քանակը հարաբերական է` կախված տղայի ֆիզիոլոգիական առանձնահատկությունից եւ աղջկա գրգռվածության աստիճանից, որովհետեւ որքան շատ է գրգռված աղջիկն, այնքան արյան մատակարարումը սեռական օրգաններ շատանում է: Դեր ունի նաեւ հոգեբանական նախատրամադրվածությունը եւ այլն:


Ո՞ր դեպքում դիմել բժշկի

Եթե մեկ-երկու անգամ չի ստացվում լիարժեք հարաբերություն ունենալ, ապա խորհուրդ կտամ դիմել բժշկի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը կարծր է: Հանդիպում են հեշտոցի անոմալիաներ, օրինակ, միջնապատի առկայություն, որոնց ժամանակ եւս անհրաժեշտ է մասնագետի խորհուրդ:

Առաջին սեքսը` սիրով

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյան. Ցանկալի է սեքսով զբաղվել միայն փոխադարձ սիրո դեպքում: Առաջին հարաբերությունը մեծ հետք է թողնում աղջկա սեռական կյանքի եւ հոգեբանության վրա, ուստի, պետք է լինի իր կամքով եւ այն մարդու հետ, ում հանդեպ զգացմունք ունի: Տղաների դեպքում առաջին սեքսին մեծ նշանակություն այդքան էլ չի տրվում:

Սեռական կյանքով ապրելու որոշում կայացնելը պետք է լինի ազատ կամքի դրսեւորում, զգացմունքներ, գիտակցված ցանկություն եւ պատասխանատվության զգացում: Երբ մերձեցումը լինում է ոչ կնոջ կամքով կամ զուգընկերոջը չկորցնելու վախից, տհաճություն է առաջանում, ցավ եւ խոր հիասթափություն սեռական կյանքի նկատմամբ:


Համբերություն, միայն համբերություն :)

Կարեւոր է չշտապել առաջին սեքսի ժամանակ: Տղամարդը պետք է հնարավորինս երկարաձգի ներթափանցման պահը: Նախերգանքի փուլը որքան երկար տեւի, այնքան, այսպես ասած, ցավը կմեղմանա. երբ ցանկությունը մեծ է, աղջկա օրգանիզմն էլ է պատրաստվում` թուլանում է, բացվում, խոնավանում:

Սեքսից հղիանում են :)

Եթե զույգը սեռական հարաբերության ժամանակ զգույշ չէ, չի պաշտպանվում, ապա հղիանալու հավանականությունը մեծ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular