ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածված սխալներ, որոնք հանգեցնում են կարիեսի առաջացման

ՖՈՏՈ

Ատամները մաքրելու ամենօրյա պրոցեդուրան արդեն սովորական է դարձել մարդկանց համար, սակայն քչերն են մտածոմ ատամները ճիշտ մաքրելու մասին: Ձեև ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված սխալները, որոնք հանգեցնում են կարիեսի առաջացման:

 

Երեկոյան ատամները չմաքրելը

 

Ոմանք ատամները մաքրում են միայն առավոտյան, իսկ երեկոյան պրոցեդուրան փոխարինում են միայն ողողումով: Այս սխալի հետևանքով վնասակար բակտերիաները քայքայում են ատամների էմալը, ինչն էլ դառնում է կարիեսի և ատամների ու լնդերի այլ հիվանդությունների առաջացման պատճառ:

 

Ուտելուց հետո ատամները լվանալը

 

Սննդամթերքում ու ըմպելիքներում պարունակվող թթուն քայքայում է էմալն ու դենտինը, իսկ ուտելուց հետո ատամները լվանալու դեպքում մարդիկ էլ ավելի են վատացնում վիճակը՝ արագացնելով ատամների քայքայման գործընթացը:

 

Խոզանակով ատամներին ուժեղ սեղմելը

 

Ատամները մաքրելու ընթացքում խոզանակով ատամներին ու լնդերին ուժեղ սեղմելու դեպքում մանր վնասվածքներն անխուսափելի կլինեն: Այս դեպքում կարող են առաջանալ նաև ոչ շատ խորը փոսեր լնդերի եզրերի մոտ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ախտահարել ոչ միայն էմալը, այլև ատամների ոսկրային հյուսվածքները:

 

Ատամների համար նախատեսված հատուկ թել չօգտագործելը

 

Ատամների համար նախատեսված հատուկ թելի օգտագործումը կօգնի նվազեցնել ուտելուց հետո լնդերի և ատամների վրա կուտակվող փառը, որը պարունակում է հսկայական քանակությամբ վտանգավոր բակտերիաներ: Այդ բակտերիաների աճը հանգեցնում է բորբոքումների, արյունահոսությունների և բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման:

 

Ատամի խոզանակը հազվադեպ փոխելը

 

Ատամնաբույժները խորհուրդ են տալիս փոխել ատամի խոզանակը 2-3 ամիսը մեկ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք հազվադեպ են փոխում իրենց ատամի խոզանակը, հաճախ են տառապում լնդերի բորբոքումից՝ գինգիվիտից:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular