ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ անձինք Ֆրանսիական գյուղի եկեղեցում սուրբ ջուրը փոխել են ալկոհոլով

ՖՈՏՈ

Ֆրանսիական Շատո-Շալոն գյուղում անհայտ անձինք եկեղեցական ավազանում սուրբ ջուրը փոխել են կոնյակով: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն ուրբաթ: Զբոսաշրջիկները զգացել են ալկոհոլի հոտը եկեղեցի մտնելիս և զբոսաշրջավարից հետաքրքրվել են, թե արդյոք դա տեղական ավանդույթ է:

Տեղի իշխանությունները սեփական հետաքննությունն են սկսել և պարզել են, որ սուրբ ջրով ավազանում անհայտ անձինք լցրել են մեկ լիտր կոնյակ:

«Դա ինձ ծիծաղեցրեց: Ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր դա արել են, հումորի զգացում ունեն և ցանկանում են ազատվել ավանդույթներից»,- պատմել է Շատո-Շալոնի քաղաքապետ Քրիստիան Ուիլյեմը՝ նշելով, որ հնարավոր է՝ այդ կատակը բոլորին չէ, որ զվարճացրել է:

Ավազանը մաքրվել է և կրկին լցվել սուրբ ջրով: Միջադեպի համար պատասխանատու անձանց ինքնությունը դեռևս չի պարզվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular