ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի տարբեր նշանների ամենաինտիմ գաղտնիքները

ՖՈՏՈ

Խոյ
Խոյերը չափազանց ուժեղ են սիրահարվում: Եթե մեկին սիրում են, ապա ամբողջ կյանքի ընթացքում նրան չեն մոռանում: Նրանց ինտիմ գաղտնիքների շրջանում կա մեկը, որի մասին նրանք խոսում են միայն այն մարդկանց հետ, որոնց իրոք վստահում են: Նրանք վախենում են առաջին անգամ միայնակ մնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Նրանք անինքնավստահ են ու վախենում են դուր չգալ նրան: Ինչպես նաև նրանք շատ հպարտ են, որպեսզի այդ մասին խոսեն: Սակայն, եթե նրանց զուգընկերը կարողանա գրավել նրանց վստահությունը, ապա նրան մեծ անակնկալ է սպասվում:


Ցուլ 
Ցլերը լուրջ մարդիկ են: Նրանք անիմաստ վեճեր չեն սիրում և փորձում են ամեն բան իրենց հսկողության տակ պահել: Սակայն, նրանք ևս գաղտնիք ունեն: Մարդկանց համար նրանց հետ շփվելը հեշտ է, քանի որ նրանք կառավարում են իրավիճակը, սակայն հարաբերությունների մեջ: Ցլերը նախընտրում են ոչինչ չկառավարել և ենթարկվել իրենց սիրեցյալին:


Երկվորյակ 
Երկվորյակներն ամեն բան կրքոտ են անում: Նրանք սիրում են կյանքն ու ամեն բան ինչ կապված է կյանքի հետ: Նրանց գաղտնիքն այն է, որ նրանք փորձարկումների սիրահար են; Նրանք սիրում են նոր բան փորձել, ինչպես նաև սա մարդկանց է վերաբերվում: Նրանք հեշտությամբ կարողանում են նոր ընկերներ ձեռք բերել, իսկ նրանց հարաբերություններն երկար չեն տևում:


Խեցգետին 
Խեցգետինները կրքոտ, ռոմանտիկ ու հարմարավետ են: Նրանք պատրաստ են աջակցել իրենց զուգընկերոջն ու նրա համար անել այն, ինչ ցանկանում է: Նրանց գաղտնիքն այն է, որ շատ խանդոտ են: Նրանք խանդում են բոլորին ու ամեն ինչին: Իսկ երբ խոսքը վերաբերվում է նրանց երկրորդ կեսին, խանդն անկառավարելի է դառնում: Հետաքրքրական է, որ նրանց խանդը չափից մեծ է, սակայն չի երևում:


Առյուծ 
Առյուծները մշտապես սիրո ու քնքշանքի կարիք ունեն: Նրանց համար միշտ քիչ է: Իրենց երկրորդ կեսին ստիպում են մշտապես իրենց կողքին լինել և չեն հանդուրժում նրա բացակայությունը: Նրանք խանդոտ չեն, սակայն չեն սիրում խաբված լինել: Առյուծների գլխավոր գաղտնիքը եսասիրությունն է: Հաճախ, նրանք իրենց սեփական անձն ավելի շատ են սիրում, քան զուգընկերոջը:


Կույս 
Կարծրատիպ կա, որ Կույսերը մաքուր ու ջինջ էակներ են, սակայն նրանք իրականում կրքոտ ու անհագ են: Նրանք կապ չունեն այն կերպարի հետ, որը ստեղծվել է: Հենց սա էլ նրանց գաղտնիքն է: Առաջին հայացքից նրանք բարի ու հաճելի են, թվում է, թե նրանք նույնիսկ ձանձրալի են, սակայն նրանց վստահությունը շահելու դեպքում կարող եք բացահայտել Կույսերի իրական կրքոտ ներաշխարհը:


Կշեռք 
Կշեռքները շատախոս են: Երբ նույնիսկ այլևս խոսելու ոչինչ չկա, նրանք միևնույնն է շարունակում են խոսել: Կենդանակերպի այս նշանները չգիտեն իրենց չափն ու սահմանը: Հենց սա էլ նրանց գաղտնիքն է: Հարաբերությունների ժամանակ ևս նրանք չեն հասկանում, թե երբ են չափն անցնում: Սակայն, կան մարդիկ, որոնց հենց սա է դուր գալիս:


Կարիճ 
Կարիճներն իրենց ներսում խորն ու ներդաշնակ գեղեցկություն են պահում: Նրանք բաց են միայն այն մարդկանց համար, որոնց իրոք վստահում են: Նրանք տանել չեն կարողանում խաբեությունները, սակայն հաշվենկատ են ու լինում են դեպքեր, երբ մարդկանց հետ շահի համար են շփվում: Իրենց գաղտնիքի մասին երբեք չեն խոսում, սակայն զուգընկեր ընտրելու հարցում էլ, երբեմն, շահն է խոսում:


Աղեղնավոր 
Աղեղնավորները յուրահատուկ անկեղծություն ունեն, որը հաճախ վնասում է նրանց: Նրանք հոգատար են ու կարողանում են օգտակար լինել: Նրանց գաղտնիքն այն է, որ հարաբերությունների մեջ ցանկանում են, որ իրենց մասին հոգ տանեն: Նրանք հոգնում են մշտապես բոլորին օգնելուց և ցանկանում են, որ իրենց մասին մտածեն ու օգնեն:


Այծեղջյուր 
Այծեղջյուրները ուժեղ ու նպատակասլաց են: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու ապացուցել, որ բոլորից լավ են: Նրանց գաղտնիքն այն է, որ սիրում են ամեն բան նախօրոք պլանավորել: Նրանք պլանավորում են իրենց ամբողջ կյանքը, իսկ շատերին դա դուր չի գալիս: Հենց այդ պատճառով էլ նրանք վեճեր են ունենում իրենց երկրորդ կեսի հետ:


Ջրհոս 
Ջրհոսները շատ հեշտ են սիրահարվում, սակայն թեթևամիտ չեն: Նրանց կարող է դուր գալ նույնիսկ պատահական անցորդը, սակայն նրանք չեն բացվի մարդու առաջ, մինչև չվստահեն նրան: Նրանց գաղտնիքը հենց սա է: Նրանք հեշտությամբ են ընտրում իրենց շրջապատող մարդկանց, սակայն արդյունքում քչերն են նրանց կողքին մնում:


Ձկներ 
Ձկները սիրում են, երբ իրենց երկրորդ կեսն ամբողջովին նվիրվում է իրենց: Նրանք սիրում են պաշտպանված զգալ, իմանալ, որ իրենց թիկունքում միշտ մեկը կա: Նրանց գաղտնիքն այն է, որ նրանք շատ սառն են: Նրանք երբեք չեն կարողանում հասկանալ, թե որն է իրական կապվածությունն ու սերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular