Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից
ՖՈՏՈԿոշտ ու չորացած կրունկներ. Այս խնդիրը ավելի ցավոտ ու պրոբլեմատիկ է դառնում մանավանդ ամառային ամիսներին, քանի որ բոկոտիկների մեջ անհնար է թաքցնել ոտքի որևէ հատված, եթե անգամ այն տգեղ է ու չխնամված տպավորություն է թողնում: Այս խնդրից ազատվելու մեր տարբերակը դու հաստատ կհավանես առաջին իսկ կիրառությունից հետո, որովհետև այն իրոք արդյունավետ է և որ շատ կարևոր է՝ գրեթե ծախս չի պահանջում:
Ընդամնեը 100-150 դրամով գնիր սովորական, ամենահասարակ վազելինն և մեկ հատիկ կիտրոն:
Մի կողմ դիր գնումներդ ու ոտքերդ լվանալու համար թասի մեջ լցրու հնարավորինս տաք (բայց ոչ եռման) ջուր ու ավելացրու մեկ ճաշի գդալ սոդա: 15 րոպե ոտքերդ պահիր այդ ջրի մեջ և վերջում խարտոցի միջոցով հեռացրու արդեն փափկած կոշտուկներն ու մեռած մաշկը: Այնուհետև, առանց րոպե կորցնելու պատրաստիր քսուքը:
Հարմար տարայի մեջ լցրու քո գնած թարմ կիտրոնից քամված երկու ճաշի գդալ կիտրոնահյութը և մեկ ճաշի գդալ վազելինն ու արագորեն խառնիր, որպեսզի հնարավորինս միասեռ զանգված ստացվի ու առանց հապաղելու ոտքերիդ թաթերի կոշտ հատվածները մերսիր տվյալ քսուքով:
Մի քանի րոպե մերսելուց հետո հագիր բամբակյա գուլպաներ, իսկ իդեալական դեպքում՝ գուլպաներից առաջ պոլիէթիլենային պարկեր և պառկիր քնելու: Ոտքերդ կարող ես լվանալ միայն առավոտյան:
Փորձիր, արդյունքը քեզ իսկապես կգոհացնի: