Գերմանական պարբերականը Պուտինին «շուն» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆtert.am-ը գրում է.
Գերմանական Focus պարբերականի նյութում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շուն են անվանել: Այս մասին ասվում է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան Twitter-ի էջում:
Այսպես, 2017 թվականի համարներից մեկում պարբերականում արտահայտություն է արվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերյալ:
«Նա իսկապես վախենում է Պուտինի շնից, սակայն չի վախենում շուն Պուտինից», - ասվում է Focus-ի նյութում:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունն անճաշակ և հիմար է անվանել նյութը:
«Սա սադրիչ է թվում, Focus շաբաթաթերթ: Արդյո՞ք այդպես է: Ո՛չ: Անճաշակ և հիմա՞ր: Իհա՛րկե: Ի՞նչ կարծիքի է կառավարության խոսնակը (կառավարության խոսնակ և մամուլի գրասենյակի ղեկավար Շտեֆեն Զայբերտ)», - ասվում է դեսպանատան գրառման մեջ: