ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում ևս 3 մահապարտ կա. հնարավոր են նոր ահաբեկչություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եվրոպայում են գտնվում երեք մահապարտներ, ովքեր կարող են նոր ահաբեկչություններ իրականացնել: Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղումով Իրաքի հետախուզությունում ունեցած աղբյուրներին:

Նշվում է, որ այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումները ծրագրվել էին երկու ամիս առաջ Իրաքի Ռաքա քաղաքում, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ըստ նույն աղբյուրների` Եվրոպայում հիմա երեք մահապարտներ կան, ովքեր կարող են նոր հարձակումներ իրականացնել: Բացի սա` Associated Press-ի աղբյուրներից մեկը նշել է, որ իրենք տեղեկացրել էին եվրոպական կողմին հնարավոր վտանգի մասին, սակայն կոնկրետ Բրյուսելի մասով հստակ տեղեկատվություն չէր եղել:

Ավելացնենք, որ Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular