ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԹԵՍՏ «ֆանտազյորների» համար. Ցանկությունների ծառ. ընտրիր միրգը և իմացիր թե ինչ է քեզ սպասվում ապագայում

ՖՈՏՈ

Mediamag.am

Այս թեստը ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ պատահականություններ չեն լինում։ Կյանքում ամեն ինչ կատարվում է համաձայն ինչ-որ պլանի։

Դրան հավատալ պետք է և անհրաժեշտ։ Հրաշքներ պատահում են։ Ուղղակի պետք է դրան հավատալ։

Մարդու գլխավոր սխալն այն է, որ մենք չենք հավատում լավագույնին։ Մեզ ավելի հեշտ է մտածել վատի մասին։

Այս թեստ-հուշումը կօգնի Ձեզ աշխարհն ավելի լավ հասկանալ, ստանալ անհրաժեշտ հուշումներ։ Ցանկություն պահեք և ընտրեք ձեզ դուր եկած թվով խնձորը։

Խնձոր 1

Համարժեք գնահատեք ձեզ և ձեր հնարավորությունները։ Դուք լի եք ինքնավստահությամբ։ Ցանկությունը, որ մտապահել եք՝ անպայման կկատարվի, քանի որ դուք ամեն ինչ կանեք, որպեսզի երազանքն իրականություն դառնա։

Խնձոր 2

Ձեր մեջ լի է էներգիան և առկա է նպատակասլացությունը։ Դուք հասկանում եք, որ ամեն ինչ չէ, որ բախտից է կախված և պետք չէ ամբողջովին հուսալ հանգամանքների բերման վրա, այլ երազանքին հասնելու համար հարկավոր է նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքերում և շարժվել դեպի երազանքը՝ նույնիսկ եթե այն անիրականանալի է թվում։

Խնձոր 3

Դուք ըստ էության ալարկոտ մարդ եք, ով գործում է ելնելով հագնամանքներից, որոնք ի հայտ են գալիս կյանքի ընթացքում։ Դուք կյանքում քայլում եք ամենաքիչ դիմադրություն ունեցող ճանապարհով, բոլորովին ոչ մի ցանկություն չունենալով որևէ բան փոխել նրանում, չնայած ունակ եք դրան։ Ձեր առջև նպատակ դրեք, հավատացեք ձեր ուժերին և հնարավորություններին և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի։

Խնձոր 4

Դուք դասվում եք պահանջկոտ մարդկանց շարքին՝ դա դրսևորվում է ինչպես ձեր հանդեպ, այնպես էլ ուրիշների։ Եթե դուք ինչ-որ բան եք մտադրվել, ապա ինպես ասվում է «սարեր շուռ կտաք», սակայն կհասնեք ձեր ուզածին։ Մի հանձնվեք, դուք ամեն ինչ ճիշտ եք անում։

Խնձոր 5

Բնությունից տրված ձեր իմպուլսիվությունը հաճախ խանգարում է ձեզ հասնել արդյունքի։ Փորձեք առաջ չընկնել իրադարձությունից, կատարեք շունչ-արտաշունչ վարժություն։ Երբեմն պետք է թուլացնել «բռնվածքը»՝ արդյունքի հասնելու համար։

Խնձոր 6

Հաջողությունը միշտ ուղորդում է ձեզ, բայց երբեմն խանգարում է ձեր իսկ ալարկոտությունը։ Պետք է ետ չկանգնել ձեր ուզածից և շարժվել դեպի ցանկությունների կատարում։

Շարունակությունն՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular