ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 բան, առանց որոնց ոչ մի տղամարդ Ձեզ չի հարգի՝ որպես կնոջ

ՖՈՏՈ

Չի կարելի միշտ համաձայնել

Տղամարդկանց մեծ մասը հարգում է այն կանանց, ովքեր ունեն սեփական կարծիք, նույնիսկ եթե դա հակասում է իրենց կարծիքին։ Այն աղջիկը, ով համաձայնում է ամեն ինչի հետ, ինչ առաջարկում կամ ասում է տղամարդը, դժվար թե նրա մոտ խորը զգացմունքներ արթնացնի։

Չի կարելի հարբել

Եթե տղամարդկանց ընկերն է հարբում, նրանք հետո ասում են՝ «լավ ժամանակ անցկացրինք», սակայն հարբած կինը, այն էլ՝ հասարակական վայրում, նրանց համար պարզապես ամոթ է, խայտառակություն։ 

Պետք է ունենալ սեփական կյանք

Տղամարդկանց մեծ մասն ուզում է լինել կնոջ կյանքի մի մասը, բայց ոչ նրա ողջ կյանքը։ Տղամարդիկ չեն հարգում կանանց, ովքեր նրանց դարձնում են իրենց կյանքի միակ իմաստը։ Շատ ավելի հմայիչ է այն կինը, ով, տղամարդուց զատ, ունի իր հետաքրքրությունները, հոբբին ու ընկերները։ 

Չպետք է ամեն պատահածի հետ քարշ գալ

Տղամարդիկ չեն գնահատում ու չեն հարգում կանանց, որոնց շատ հեշտ է հասնել։ Որքան շատ ջանք է թափում նա՝ կնոջ սիրտը գրավելու համար, այդքան շատ է գնահատում նրան։ Տղամարդիկ գնահատում են կանանց սկզբունքներն ու ստանդարտները։ 

Պետք չէ ստել

Անկեղծությունը ցանկացած առողջ հարաբերության գլխավոր նախապայմաններից է։ Փոքրիկ սուտը, ինչպես հայտնի է, մեծ խնդիրներ է ծնում՝ քանդելով թանկագին վստահությունը։ Ցանկացած սուտ վաղ, թե ուշ բումերանգի տեսքով վերադառնալու է Ձեզ։ 

Նախկինից բողոքելն ամենատգեղ երևույթներից է

Սա ամենաանտակտ քայլերից է, որով կարելի է միանգամից ընկնել տղամարդու աչքից։ Այս կերպ նա կսկսի մտածել, որ բաժանման դեպքում Դուք նրա մասին էլ եք նույն կերպ արտահայտվելու արդեն մեկ ուրիշի մոտ։ 

Ոչ մի դեպքում ընդունելի չէ ֆլիրտը՝ ուրիշների հետ  

Հարցը միայն խանդը չէ։ Բանն այն է, որ սա խաղում է Ձեր հեղինակության հետ։ Եվ հետո՝ արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող ոչ մի տղամարդ դա չի հանդուրժի։ 

Պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաք

Պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Տղամարդիկ հարգում են այն կանանց, ովքեր ազնիվ են նախ իրենք իրենց հետ։ Բոլորն էլ ուզում են իրենց կողքին տեսնել մեկին, որ զերծ է ամեն տեսակ ձևականություններից ու խաղերից։ 

Պետք է լինել լեդի

Լեդին կնոջ ամենավեհ վիճակն է։ Նրբությունը, կանացիությունն ու մաքրությունն այն որակներն են, որոնք երբեք չեն դադարի նորաոճ լինել։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular