ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի իշխանությունները փակել են Բոսֆորի նեղուցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի իշխանությունները «անվտանգության նկատառումներով» փակել են Բոսֆորի նեղուցը տանկերների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ծովային օպերատոր GAC-ին:

Այլ տիպի նավերի համար նեղուցը բաց է: Ականատեսի վկայությամբ, վաղ առավոտյան նեղուցով նավերի տեղաշարժ չի նկատվում:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ զինվորները կրակ են բացել մարդկանց վրա, որոնք փորձել են անցնել Բոսֆորի նեղուցով, դրանով իրենց բողոքը հայտնելով հեղաշրջման փորձի դեմ:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular