ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակում պայքարի մեջ մնացին 3 ՀՀԿ-ականներ, որոնցից 2-ը՝ նույն անուն-ազգանունով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի ընտրություններում այսօր նոր զարգացում տեղի ունեցավ. թեկնածուներից միակ անկուսակցականը՝ ինքնաառաջադրված Ռոբերտ Աղումյանը թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հետ վերցրեց փաստաթղթերը՝ հրաժարվելով ընտրապայքարից:

Ապրիլի 17-ին նշանակված ընտրություններին ընդառաջ պայքարի մեջ մնացին 3 ՀՀԿ-ականներ՝ ընդ որում երկուսը նույն անուն- ազգանունով՝ Գագիկ Սահակյան: Նրանց 3-րդ մրցակիցը գործարար Վանիկ Ասատրյանն է:

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով Սպիտակ քաղաքից է՝ մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով սպասվող ընտրություններում պայքարն ընթանալու է 2 թեկնածուների միջեւ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանի եւ Վանիկ Ասատրյանի:

Ավելի վաղ վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել՝ հայտարարելով, որ նշված 2 թեկնածուներն էլ լավ փողատեր ու գործարար են: Նա նաեւ նշել էր, որ նրանք արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ են բաժանել ընտրողներին: Շուշանյանը փոխանցել էր նաեւ, որ կընտրվի նա, ում հավանություն կտա ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դեռժավայի Արկադիկը):

Հիշեցնենք, որ սպասվող ՏԻմ ընտրություններում վաղը թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է: Այնուհետեւ կսկսվի քարոզարշավը:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular