ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի բնակիչներին փողոց դուրս գալու կոչով SMS հաղորդագրություններ են եկել Էրդողանի անունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի որոշ բնակիչներին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից «ժողովրդավարությունը պահպանելու» և փողոց դուրս գալու կոչերով SMS հաղորդագրություններ են եկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերին

: «Թուրք ազգի զավակներ: Այս շարժումը, ինչպես, օրինակ, 70-ականներին թուրք ժողովրդի դեմ ուղղված, զենքի կիրառման ճանապարհով հեղաշրջում կատարելու փորձ է: Ժողովրդավարություն և խաղաղություն պահպանեք: Ես հրավիրում եմ ձեզ փողոցներ դուրս գալ այդ մանր խմբերի դեմ, որոնք կարծում են, թե կարող են կոտրել թուրք ժողովրդին:

Պահպանեք ձեր կառավարությունն ու ազգը»,-տեքստը մեջբերում է բնակիչներից մեկը: Թուրքիայի բնակիչները հաղորդագրություններ են ստացել ոչ թե փակ համարից, այլ RTERDOGAN-ից:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը երկրի գլխավոր շտաբը հայտարարել էր իշխանության գրավման մասին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular