ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես». Ագնեսա Շահնազարյան

ՖՈՏՈ

blognews.am-գրում է.

Արմենիա հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» բազմասերիանոց հեռուստանովելը: Նախագծում նկարահանվում է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով, ի դեպ, առաջին անգամ բացասական կերպարում է: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է Դիանա Գրիգորյանի հետ աշխատանքի, իր խաղընկերների, ինչպես նաև իր կերպարի առանձնահատկությունների մասին: 

«Գլխավոր հերոսի՝ մարզպետի կինն եմ, անունս կրկին Ագնես է: Ես գիտեմ իմ ամուսնու դավաճանությունների մասին և դժբախտ եմ: Նա ամեն ինչ ունի, բայց անձնական կյանքում երջանիկ չէ»,- պատմում է Ագնեսան: 

Դերասանուհին հավանում է Դիանայի այն մտահղացումը, որ արդյունքում իր հերոսուհին չի մնալու դժբախտ կնոջ կարգավիճակում. «Այնպիսի լուծում է տվել, որ հետագայում այս կինն ինչ-ինչ բաներ կանի այս կարգավիճակից դուրս գալու համար, բայց այդ քայլերի մասին չեմ խոսի: Պարզապես պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես»:

Դերասանուհին նշում է, որ առաջին անգամ է խաղում բացասական կերպարում, չնայած իր պահվածքն ավելի շատ կյանքի իրավիճակներից է կախված. «Ինձ հաճելի է խաղալ բացասական դերում, քանի որ ես այն դերասաններից եմ, ով սիրում է բարդություններ և արգելքներ հաղթահարել, իսկ սա ինձ համար մի տեսակ արգելք է՝ միշտ դրական կերպարներից հետո անցնել բացասականի: Կարծում եմ՝ հեռուստադիտողի համար էլ է նորություն ինձ տեսնել բացասական կերպարում»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular