Մոսկվայում ուժեղ քամին տապալել է ավելի քան 150 ծառ, վնասվել են մեքենաներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 15-ին Մոսկվայի տարբեր հատվածներում ուժեղ քամու հետևանքով տապալվել է ավելի քան 150 ծառ, ինչպես նաև վնասվել են մեքենաներ:
Ինչպես նշում է ria.ru-ն, վերջին տվյալներով ՝ տապալվել է 154 ծառ, վնասվել 8 մեքենա:
Հայտնի է, որ նախօրեին երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը փոթորկի նախազգուշացում էր հայտարարել Մոսկվայի ու Մերձմոսկվայի համար: Մոսկվայի մարզում ուժեղ անձրև ու քամի է եղել:
Այսօր մայրաքաղաքի բնակիչներին սպասվում է ամպրոպ, անձրև և ուժեղ քամի 25 մ/վ արագությամբ: