Գերմանիան մտադիր է Թուրքիայի վրա ճնշում գործադրել իր քաղաքացիներին ազատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnews.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ մտադիր է Թուրքիայի վրա ճնշում գործադրել իր համաքաղաքացիներին ազատելու համար։
Passauer Neue Presse–ին տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ այդ նպատակով Գերմանիան մտադիր է ավելի սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը։ «Մենք ստիպված ենք վերանայել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ որոշ փաթեթներ»,– ասել է նա։
Մերկելը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան իր բանտերում մինչեւ հիմա Գերմանիայի քաղաքացիների է պահում։
Գերմանիայի իշխանությունների գնահատմամբ՝ թուրքական բանտերում Գերմանիայի՝ ավելի քան 50 քաղաքացի կա։ Շատ դեպքերում խոսքը քաղաքական կալանքների մասին է։