ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 մթերք, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը, նիհարել ու իջեցնել արյան ճնշումը

ՖՈՏՈ

Fithacker.ru-ն գրում է, որ, եթե օրգանիզմում հեղուկի կուտակման և հիպերտոնիայի խնդիր ունեք, հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Այս մթերքը միզամուղ հատկություն ունի և կարող է օգնել մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից և իջեցնել արյան ճնշումը։

Կիտրոն։ Կիտրոնը շատ օգտակար է հիպերտոնիայի դեպքում։ Այն կարող եք ավելացնել ճաշատեսակներին, ջրին։ Կիտրոնն օգտակար է նաև միզասեռական համակարգի վարակների բուժման համար։

Վարսակ։ Վարսակը միզամուղ հատկություններ ունի, այն կլանում է խոլեստերինն ու այլ վնասակար նյութեր։

Նեխուր։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում։ Եթե չեք կարողանում նեխուրն ավելացնել ճաշատեսակներին, կարող եք նեխուրով կոկտեյլ պատրաստել՝ խառնելով այն այլ բանջարեղենի, մրգերի հետ։

Բրյուսելյան կաղամբ։ Հարկավոր է այս բանջարեղենը ևս սննդակարգ ներառել, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Կաղամբը մեծ քանակով հակաօքսիդանտներ և քիչ կալորիաներ է պարունակում։

Իմբիր։ Կարող եք իմբիրն ավելացնել ճաշատեսակներին, դրանով թեյեր և կոկտեյլներ պատրաստել։ Քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմը, հաճախ է օգտագործվում դետոքսիկացիայի նպատակով։ Այն նաև միզամուղ հատկություններ ունի և օրգանիզմին կարող է օգնել ազատվել կուտակված հեղուկից։

Բազուկ։ Բացի նրանից, որ բազուկը միզամուղ հատկություններ ունի,այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում։

Խնձորի քացախ։ Խնձորի քացախն օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա։

Կաղամբ։ Գոյություն ունեն բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կարող եք պատրաստել՝ օգտագործելով այս օգտակար բանջարեղենը։ Կաղամբն արդյունավետ միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Լոռամրգի հյութ։ Սա միզասեռական համակարգի վարակների բուժման ընթացքում բավական հաճախ օգտագործվող միջոցներից մեկն է։ Այն օրգանիզմն ապահովում է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օրգանիզմում կարգավորում կալիումի մակարդակը։

Սմբուկ։ Օրգանիզմում կուտակված հեղուկից ազատվելու համար հաճախ խորհուրդ է տրվում սմբուկի հյութ օգտագործել։

Մաղադանոս։ Սա միզամուղ հատկություն ունեցող բանջարեղենների շարքին է դասվում և բարենպաստ ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության վրա, քանի որ տարբեր հակաօքսիդանտներ է պարունակում։

Կոֆեին պարունակող ըմպելիք։ Կոֆեին պարունակող ըմպելիքը կօգնի օրգանիզմից դուրս բերել հեղուկը։ Սակայն հարկավոր է նաև ուշադրություն դարձնել դրա բացասական հետևանքներին և օգտագործել չափի սահմաններում։

Ջուր։ Եթե անհրաժեշտ քանակով ջուր չխմեք, օրգանիզմը հեղուկ կկուտակի՝ ջրի մակարդակը պահպանելու համար։

Լոլիկ։ Հում լոլիկը միզամուղ հատկություն ունի։ Կարող եք այն ավելացնել աղցաններին կամ հյութ պատրաստել։ Ցանկության դեպքում հյութին կարող եք նաև գազար և ձմերուկ ավելացնել։ Լոլիկը լիկոպեն է պարունակում՝ միացություն, որն ուժեղ հակաօքսիդանտ է և օգնում է առողջ պահել սիրտը։

Վարունգ։ Վարունգը մեծամասամբ ջրից է կազմված։ Այն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են առողջությունը։

Ձմերուկ։ Ձմերուկը մեծ քանակով ջուր է պարունակում, որը խթանում է օրգանիզմից աղի և հեղուկի ավելորդ քանակի դուրսբերումը։ Միևնույն ժամանակ հարկավոր է ուշադիր լինել և քիչ քանակով ձմերուկ օգտագործել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Գազար։ Գազարը հայտնի է՝ որպես մթերք, որն օգտակար է առողջությանը, սակայն այն նաև բնական միզամուղ է, որը հարկավոր է ներառել սննդակարգ։

Սխտոր։ Սխտորն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ միզամուղ հատկություն։ Ավելացրեք այն օգտագործվող ճաշատեսակներին։

Կանկար (Արտիշոկ)։ Այն ոչ միայն միզամուղ հատկություն ունի, այլև լավացնում է նյութափոխանակությունը և կարող է օգնել նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Կանկարը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով։

Ծնեբեկ։ Սա ամենաօգտակար մթերքների շարքում է, քանի որ հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular