ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնության առաջին օրը ամուսինները պայմանավորվել էին՝ ոչ ոքի առջև դուռը չբացել. ահա, թե ինչ եղավ հետո

ՖՈՏՈ

Հին խոսք է՝ երեխան երեխա է: Թեպետ տարածված միտում է նաև, որ ընտանիքի իսկական ժառանգը տղան է, և շատերի համար տղաների ծնունդը իսկական տոն է: Ներկայացնում ենք մի պատմություն, որ շատերին մտորումների առիթ կտա:

Համատեղ կյանքի առաջին օրը ամուսինները որոշեցին դուռը չբացել ոչ ոքի առաջ: Նույն օրը նրանց այցելեցին տղամարդու ծնողները: Երբ նրանք դուռը ծեծեցին, ամուսինները նայեցին միմյանց: Տղամարդը ցանկացավ բացել դուռը, սակայն քանի որ նրանք պայմանավորվածություն ունեին, նա չարեց դա, և ծնողները հեռացան:

Որոշ ժամանակ անց եկան կնոջ ծնողները և դուռը ծեծեցին: Ամուսինները նորից նայեցին միմյանց, ու թեպետ նրանք պայմանավորվածություն ունեին, կինը արցունքն աչքերին շշնջաց. «Ես չեմ կարող չբացել դուռը իմ ծնողների առջև», և բացեց դուռը: Ամուսինը ոչինչ չասաց:

Անցան տարիներ, նրանք երկու որդի ունեցան: Որոշ ժամանակ անց նրանք մի դուստր ևս ունեցան: Հայրը դստեր ծննդյան կապակցությամբ մեծ երեկույթ կազմակերպեց: Նման բան նրանք չէին արել որդիների ծննդյան առիթով: Ամուսինը ուներ դրա բացատրությունը. «Որովհետև վերջապես ծնվեց նա, ով կբացի դուռը իմ առջև:

Ահա թե ինչպիսին են աղջիկները. նրանք ձեր ձեռքը շատ երկար չեն բռնի, բայց կպահեն ձեզ իրենց սրտում ողջ կյանքում:

Նյութի աղբյուրը՝  Hayinfo.net

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular