ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական հեղաշրջման արդյունքում ավելի քան 750 թուրք զինծառայող է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 754 զինծառայող է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դրանից առաջ հայտնի է դարձել 336 ձերբակալվածի մասին:

Իր հերթին թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ երկրի ներքին գործերի նախարարի որոշմամբ ծառայությունից ազատվել են 5 գեներալ և 29 գնդապետ:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջումից հետո երկրի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնակատար էին նշանակել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular