ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարիամ Մելիքյան.«Ամուսնուս դա դուր չէր գալիս»

ՖՈՏՈ

Bravo.am-ը գրում է.

Համացանցում լուրեր են տարածվել, թե Մարիամ Մելիքյանն ամուսնալուծվել է: Խոսակցությունների տեղիք է տվել այն, որ դերասանուհին սոցցանցային իր էջերից ջնջել է ամուսնու հետ համատեղ լուսանկարները: BRAVO.am-ի հետ զրույցում, սակայն, նա հավաստիացրել է, որ ինքն ու Գոռը միասին են: 

«Ինչպես կարելի է իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Ես չեմ ամուսնալուծվել, Աստված չանի` նման բան լինի»,-մեզ հետ զրույցում ասել է Մարիամը եւ հավելել.«Մեր համատեղ լուսանկարները, այո, ջնջել եմ, քանի որ շատ տհաճ է, երբ մի շարք անդաստիարակներ սկսում են քննարկել մեզ, եւ ամուսնուս դա դուր չէր գալիս»:

Դերասանուհին հավելել է նաեւ, որ վաղն ամուսնու տարեդարձն է, ինքն էլ անակնկալ է պատրաստել նրա համար.«Չեմ հասկանում` ինչ ամուսնալուծության մասին է խոսքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular