ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իմանալ, թե տղամարդն իրականում ինչ է զգում քո հանդեպ

ՖՈՏՈ

Ինչպե՞ս է քեզ ներկայացնում ուրիշներին

Ցուցանիշներից մեկն այն է, թե տղամարդն ինչպես է իրեն քեզ հետ պահում այլոց շրջապատում, հատկապես՝ ընկերների եւ հարազատների: Եթե նա քեզ հետ կապված լուրջ ծրագրեր չունի, ընդհանրապես ոչ ոքի հետ չի ծանոթացնի: Նա կարող է ընդհանրապես վախենալ քեզ հետ փողոց դուրս գալ, որպեսզի ոչ ոք չկարծի, թե դուք հանդիպում եք: Իսկ այն տղամարդը, որը քեզ հետ լուրջ հարաբերություններ է ցանկանում, քեզ անպայման կծանոթացնի բոլոր մտերիմների հետ՝ ներկայացնելով որպես իր ընկերուհի: Եվ նրա հարազատներն ու ընկերներն արդեն տեղյակ կլինեն նրա կյանքում քո գոյության մասին:

Նա ուզում է քո միա՞կը լինել

Լրջորեն տրամադրված տղամարդը կցանկանա հավաստիանալ, որ միայն իր ընկերուհին կամ կինը կլինես: Նա կցանկանա քննարկել ձեր հարաբերությունները, հասկացնել, որ ձեզ մոտ ամեն ինչ լուրջ է, որպեսզի ուրիշի չփնտրես:

Ինչպե՞ս է իրեն պահում, երբ դժվարություններ են առաջանում

Նա պետք է կողքիդ մնա, ոչ թե փախչի՝ վախենալով առաջին իսկ խնդիրներից:

Ե՞րբ է ցանկանում հանդիպել քեզ հետ

Երբ տղամարդը լուրջ է տրամադրված, նա քեզ հետ կծրագրի հանգստյան օրերը, երբ չի աշխատում եւ ավելի շատ ժամանակ ունի, ոչ թե կհանդիպի աշխատանքից հետո կամ գիշերը՝ միայն սեքսի համար:

Որքա՞ն հաճախ է նա հետաքրքրվում քո կարծիքով եւ համատեղ ծրագրեր կազմում

Տղամարդը, որը քեզ հետ համատեղ ապագա է տեսնում, կցանկանա իմանալ քո կարծիքը եւ այն հաշվի առնել որոշումներ կայացնելիս:

Որքանո՞վ հարգալից է քո հանդեպ

Դա կարեւոր ցուցանիշ է: Պարզապես այն պատճառով, որ տղամարդկանց մեծ մասն իրեն թույլ է տալիս անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կնոջ հանդեպ, չի նշանակում, որ պետք է նվազեցնես քո չափանիշները:

Որքանո՞վ է պատրաստ քեզ ժամանակ հատկացնել

Կարեւոր չէ, թե որքան զբաղված է նա: Եթե հետաքրքիր ես նրան, անպայման քեզ համար ժամանակ կգտնի՝ ինչ էլ լինի: Եթե նկատում ես, որ միշտ դու ես ստիպված նրան հարմարվել, վերջին պահին փոխել ծրագրերդ, քանի որ նա ազատ րոպե ունի, նշանակում է՝ այդ հարաբերությունների համար միայն դու ես ջանում:

Որքա՞ն ժամանակ, ջանք եւ գումար է նա ծախսում քեզ համար

Նա այդ ամենը չի ծախսի ամեն պատահածի համար: Եվ որքան շատ է նա ջանում, որքան շատ է ինչ-որ բան զոհաբերում հանուն քեզ, այնքան ավելի է շահագրգռված քեզ հետ հարաբերությունների հարցում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular