ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մադուրոն Թրամփին «նոր Հիտլեր» է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, ամերիկյան առաջնորդին «նոր Հիտլեր» է անվանել:

«Միջազգային քաղաքականության մեջ նոր Ադոլֆ Հիտլերի՝ իրեն աշխարհի տիրակալ համարող պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ճառն ուղղված էր Վենեսուելայի ժողովրդի դեմ, բայց ոչ ոք չի կարող սպառնալ մեզ»,-հայտարարել է Մադուրոն:

Ինչպես նշում է ria.ru-ն, Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում քննադատել է Վենեսուելայի իշխանություններին երկրում հաստատված բռնատիրության ու այն կոլապսի առաջ կանգնեցրած «սոցիալիստական ձախողված գաղափարախոսությանը հետևելու համար»:

Յոթանասունմեկամյա ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի Կարակասի նկատմամբ պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular