ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կանայք կուրացել են այն բանի պատճառով, ինչը մենք անում ենք ամեն օր. զգույշ եղեք

ՖՈՏՈ

Լոնդոնում շատ տարօրինակ դեպք է գրանցվել: Նույն կլինիկա են դիմել երկու կանայք,ովքեր երբևէ տեսողության հետ խնդիր չեն ունեցել, բայց մի օր հանկարծակի ամբողջությամբ կուրացել են: Նրանցից մեկը 22 տարեկան էր, մյուսը՝ 44: Կանանց մոտ գրանցվել էր ժամանակավոր կուրություն: Նրանք կուրացել էին մոտ 15 րոպե: 
Պատճառը շատ սարսափելի է: 
Գիտնականներն ասում են, որ աչքի ժամանակավոր ոչ ֆունկցիոնալ աշխատանքը կարող է սմարթֆոններ օգտագործողներին ստիպել սխալմամբ մտածել, որ կորցրել են մեկ աչքի տեսողությունը:

«Տեսողության ժամանակավոր կորուստ կարող է լինել նրանց մոտ, ովքեր մթության մեջ և մի կողմի վրա պառկած կարդում են սմարթֆոնով: Երբ նրանք ավարտում են կարդալը և վեր կենում` մեկ այլ բանով զբաղվելու, կարող են հանկարծակի կորցնել տեսողությունը»,- ասում է Լոնդոնի Մուրֆիլդի հիվանդանոցի ակնաբույժ Գորդոն Պլանտը:
Բարեբախտաբար, սա ժամանակավոր բնույթ է կրում և տևում է ընդհամենը մի քանի րոպե ու չունի մշտական լինելու վտանգ:


Իրականում աչքն ուղղակի հարմարվում է մութ միջավայրին: Դա միևնույնն է, երբ ձեր աչքերը պղտորվում են շատ լուսավոր տեղից շատ մութ սենյակ տեղափոխվելիս:Եթե սմարթֆոններ օգտագործողները մթության մեջ կարդում են հեռախոսով, պառկած ձախ կողմի վրա, ապա բարձը փակում է ձախ աչքը և նրանք կարդում են միայն աջ աչքով: Ձախ աչքը սովորում է մթությանը, իսկ աջը, հակառակը, սովորում է լույսին:Երբ նրանք անջատում են հեռախոսը, արդեն վառ լույսին սովորած աչքով չեն կարողանում տեսնել մթության մեջ, քանի որ աչքին դեռ անհրաժեշտ է մի քանի րոպե` մթությանը հարմարվելու համար: Սակայն մթությանը հարմարված ձախ աչքը տեսնում է, այդ իսկ պատճառով շատերը մտածում են, որ իրենք կորցրել են մեկ աչքի տեսողությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular