ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

ՖՈՏՈ

Ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ անցանկալի մազեր ենք նկատում մարմնի այն հատվածում, որտեղ նրանց գոյությունը հիմնավորված չէ:) Բոլոր միջոցներով պայքարում ենք, իսկ երբեմն էլ հուսահատվում, որ այդ «աներես» մազերը դարձյալ լույս աշխարհ են եկել: Անկախ նրանից, թե քանի տեսակ են լինում մազերը, կանայք դրանք բաժանում են 2 տիպի' ցանկալի և անցանկալի՝ հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:

Միակ խնդիրն այն է, որ կովկասյան ժողովուրդների մազը և՛ հաստ է, և՛ մուգ: Եվ ինչ միջոցների էլ դիմեն մեր լեդիները, մազակալումից խուսափել գրեթե հնարավոր չէ:

Ամենահին ու մինչ այժմ օգտագործելի միջոցներից է մեղրամոմի կամ բուսական ծագման խեժի միջոցով անցանկալի մազերը հեռացնելը: Հիմա այս ձևը համարվում է ամենահեշտը, ամենամատչելին և կատարվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Բայց ինչպես LN-ի հետ զրույցում նշեց կոսմետոլոգ Քրիստինա Այրումյանը, այդ ձևով մազահեռացման ժամանակ հնարավոր է՝ վնասվի մազը, որովհետև մեծ դեր ունի նաև, թե ինչ ուղղությամբ է աճում այն: Երբեմն մեր կանայք դրան ուշադրություն չեն էլ դարձնում:

Մեր օրերում կիրառվում է նաև քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Այս արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ:

Ներկայում անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակներից է լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են երկար ժամանակով, հաճախ՝ ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա' ոչնչացնելով այն: Բայց կոսմետոլոգ Քրիստինան պնդում է, որ այդ ազատումն էլ երկարաժամկետ չէ. հնարավոր է 5-6 տարի հետո նորից մազակալում: Նա խորհուրդ է տալիս դիմել ասեղային էպիլյացիայի, որը չնայած փոքր-ինչ ցավոտ է, բայց, ըստ կոսմետոլոգի, արդյունավետ է եւ ավելի անվնաս: Այստեղ էլ կա մյուս խնդիրը. ո՞ւմ դիմել, որ վստահ լինես: Այս խնդրի առաջ կանգնել էր Լուսինեն. «Պիտի հեռացնեի բեղերս, իսկ այդ կոսմետոլոգը ուղղակի ավիրեց. շուրթերիս եզրագիծը լրիվ խախտվել է, բացի այդ կարմիր հետքեր են մնացել»: Ամեն դեպքում, լավ մտածեք մազերը հեռացնելու որոշում կայացնելուց առաջ: «Հելիոս» մաշկաբանական եւ կոսմետոլոգիական կենտրոնի բժշկուհի Զառան LN-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ մազը ընդմիշտ կվերանա այն դեպքում, եթե մարդու մոտ ոչ մի հորմոնալ կամ այլ խախտումներ չհայտնաբերվեն:

Կանանց շրջանում լազերային էպիլյացիան առաջացրել է մտավախություն, որ այն վտանգավոր է առողջության համար, ու որ շատ հնարավոր է՝ հանգեցնի հայտնաբերված հիվանդությունների խորացման: Այս հարցով իր պարզաբանումը տվեց նույն կենտրոնի բժշկուհի Լիլին՝ նշելով, որ հաճախորդը նախքան էպիլյացիան թերթիկ է լրացնում, թե ինչ հիվանդություն ունի, և ըստ այդմ որոշվում է' կարելի է կատարել, թե ոչ. «Ճիշտ չէ, որ լազերային ճառագայթը վնասում է: Սարքավորումներն այնպիսին են, որ ճառագայթը ազդում է միայն մազի վրա, և ոչ մի հյուսվածք կամ բջիջ չի վնասվում»:

Կոսմետոլոգների հավաստիացմամբ, հայուհիների մեծ մասը դիմում է հենց լազերային էպիլյացիայի, քանի որ մազը մուգ է և հաստ, ու մազահեռացման մյուս միջոցները շատ դեպքերում անարդյունավետ են:

Եղեք գեղեցիկ ու առողջ: Մի զիջեք խնամված լինելու Ձեր իրավունքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular