ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի մասին չարժի խոսել տղամարդկանց հետ. «արգելված» թեմաների հնգյակ

ՖՈՏՈ

Եթե չեք ուզում վիճել, վիրավորվել կամ ծայրահեղ դեպքում բաժանվել, ապա խուսափեք մի քանի թեմաներից ձեր տղամարդու հետ շփվելիս:

Երբեք մի արտահայտեք ձեր բացասական վերաբերմունքը նրա հոբբիի մասին: Իհարկե կարելի է կտրուկ վերջ դնել նրա և նրա ընկերոջ խոսակցությանը ֆուտբոլի մասին` նրան խնդրելով դուրս տանել աղբը կամ խանութ գնալ: Բայց նրա համար շատ սիրելի զբաղմունքի, հոբբիի մասին երբեք կտրուկ մր արտահայտվեք, մի փորձեք դաժան միջոցներով նրան հեռացնել իր սիրելի զբաղմունքից:

Հերիք է պատմեք ձեր թերությունների մասին և դժգոհեք, որ գեղեցիկ չեք: Իհարկե տղամարդիկ շատ լավ գիտակցում են, որ սա միջոց է կորզելու հաճոյախոսություն, բայց եթե դուք օրը մի քանի անգամ կրկնեք, որ գեր եք, դրան չի հավատա միայն կույր ու խուլ մեկը: Իսկ որ տղամարդը կցանկանա իր կողքին տեսնել թերություններով լի կնոջ:

Առանց պատճառի խանդը դավաճանության առիթ կդառնա: Եթե ձեր տղամարդը նախկինում միայն բարևում էր իր հարևանին և անցնում, ապա ձեր անիմաստ խանդի տեսարանից հետո` կապված հարևանի հետ, նա կսկսի ուշադրություն դարձնել նրան: Դուք ակամայից դրդում եք նրան դավաճանության:

Չկա ավելի վատ բան, քան ձեր նախկինների մասին խոսելը: Խուսափեք ձեզ համար գուցե հետաքրքիր, բայց ձեր տղամարդու համար նյարդայնացնող այս հարցից: Հատկապես չփորձեք նրան համեմատել ձեր նախկինի հետ:

Մի քննադատեք նրա ընկերներին: Երբեմն մեզ թվում է, թե մենք այնքան կարևոր ենք նրա կյանքում, որ ընկերների համար այնտեղ նույնիսկ տեղ չկա: Վիրավորելով նրա ընկերներին` դու անմիջականորեն վիրավորում ես նաև նրան: Նրա մոտ նույնիսկ կարող է կարծիք առաջանալ, թե դու ուզում ես բաժանել նրան ընկերներից: Այդ դեպքում նա կկանգնի ընտրության առաջ: Զգույշ եղեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular