ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայացքով «կախարդելու» արվեստը. կանանց գաղտնիքներից

ՖՈՏՈ

Կնոջ հայացքի կարողությունների մասին տղամարդիկ սիրում են լեգենդներ հյուսել: Մի միամիտ հայացքը կարող է անսպասելի բացել նոր հարաբերությունների, նոր սիրո դռները… Միամի՞տ: Ինչպես ասում են, լավագույն էքսպրոմտը լավ մտածվածն է: Հմուտ լեդիները գիտեն աչքերով խոսելու լեզուն: 

Ձեզ նա դուր է եկել, սակայն իմացեք, որ եթե անգամ ձեր զգացողությունները փոխադարձ են, շատ տղամարդկանց կպակասի համարձակությունը՝ պահը ճիշտ օգտագործելու համար: Միգուցե դուք այլևս երբեք չհանդիպեք, ուրեմն ինչու հայացքով կանգ չառնել նրա վրա ու ժպտալ՝ հասկացնելով, որ դեմ չեք ծանոթանալ…


Հայտնի է, որ աչքերի բիբերը լայնանում են, երբ ինչ-որ բան մեզ չափազանց հետաքրքրում է: Հարկավոր է նրան նայել հենց այդպիսի հայացքով: Նայեք մի առարկայի, որն ավելի հեռու է գտնվում ձեր հետաքրքրության օբյեկտից, ապա արագ հայացքն ուղղեք նրան… Ֆոկուսի տեղափոխումն ավելի մոտ գտնվող առարկային լայնացնում է բիբերը: Հավանաբար բնազդաբար էլ փորձած կլինեք այս հնարքը…


Հայացքը երկար ժամանակ սևեռեք նրա ուղղությամբ, ապա կտրուկ հեռացրեք նրանից եւ հետո նորից նայեք, բայց այս անգամ՝ թարթիչների տակից… Սա հենց այն ժեստն է, որ խենթացնում է հակառակ սեռին: Եվ ամենակարևորը՝ նրանք միշտ համոզված են, որ պատահաբար է ստացվում նման գայթակղությունը:


Գործեք համաձակորեն՝ մնալով բնականության սահմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular