ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասմիկ Կարապետյան. «Շանթն ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

2012 թվականին Հասմիկ Կարապետյանը Դեր Հովայի հետ ներկայացրեց «Անհնարը» երգի տեսահոլովակը ու գնաց երկարատև դադարի։ Այս ընթացքում երգչուհին ունեցել է համերգներ, սակայն նոր տեսահոլովակ չի ներկայացրել արդեն 5 տարի։ Տարիների դադարից հետո Հասմիկ Կարապետյանը վերադառնում է և կրկին Դեր Հովայի հետ ասում` «Դու պիտի ապրես»։

 

Նոր աշխատանքի մասին առաջին հարցազրույցը Հասմիկը տվել էր Tert.am Life–ին։ Այսօր արդեն ներկայացնում ենք նոր մանրամասներ։

 

«Դու պիտի ապրես» խորհրդանշական երգն ներկայացնում է հիասթափության, ընկճվածության, տարբեր զգացողությունների հաղթահարումը։ Այս ճանապարհով անցել է նաև Հասմիկը։ Այս 5 տարվա ընթացքում երգչուհին ավելի շատ ժամանակ ուներ զբաղվելու նոր աշխատանքով, քան հիմա` դստեր ծննդից հետո, երբ ամբողջ ժամանակը տրամադրում է աղջնակին, սակայն նոր տեսահոլովակ ներկայացնելու պահը միայն հիմա հասունացավ։

 

 

«Ինքս չեմ կարողանում պատասխանել հարցին, թե ինչու մինչև այս չէի անում այս աշխատանքը։ Երգը պատրաստ է արդեն 2 տարի։ Երբ հղի էի, իմ կյանքում ավելի առաջնային բաներ կային` ընտանեկան կյանքը, ինչ–ինչ երևույթների համակերպվելս, գուցե, տրամադրությունս համապատասխան չէր, հիասթափված էի մեր երգարվեստում ինչ–որ բան անելուց։ Միայն իմ կարծիքը չէ, որ հիմա քաոսային վիճակ է, որակի պակաս կա։ Համընդհանուր վիճակն ինձ ճնշում էր, չէի ուզում ոչինչ անել։ Ես էլ շատ իմպուլսիվ մարդ եմ։ Էներգետիկ բաց դաշտ ունեցող մարդն ավելի սուր է ընկալում ամեն ինչ։ Չէի ցանկանա այդպիսին լինել, թեև եթե այդպիսին չլինեի, գուցե, ես էլ դեմ գնայի իմ սկզբունքներին ու մի քիչ այլ կերպ ստեղծագործեի,– ասաց երգչուհին` միաժամանակ շեշտելով, որ իրեն երբեք չգնահատված չի զգացել։ –Ես տեսնում եմ, թե հիմա ինչ մեծ ոգևորություն կա, որ նոր աշխատանք եմ անելու։ Ինձ էլ շատ է ոգևորում այն սպասումը, որ տեսնում եմ այս ընթացքում»։

 

Թեև Տաթևն անպատմելի երջանկացրել է մայրիկին, Հասմիկն այլևս չէր դիմանում իր կյանքում արվեստի պակասին։ Նա խոստովանեց, որ կյանքում ամեն բան իր տեղն ունի և ոչինչ չի կարող լրացնել արվեստի բացը։ Բեմի հանդեպ իր մեծ սիրո մասին երգչուհին պատմել է դեռ տարիներ առաջ` «Այս բեմում» ստեղծագործությամբ։ Այնպես որ, վերադարձն անխուսափելի էր։

 

«Ես արդեն չեմ կարողանում արվեստի պակասի դատարկությունը լցնել նույնիսկ երեխայի ներկայությամբ։ Որևէ ստեղծագործող չի կարող արվեստի բացը լրացնել այլ բանով։ Կարծում եմ` արվեստի մարդիկ հենց դրանով են տարբերվում` ինչ նվաճումներ էլ ունենան, առանց ստեղծագործելու իրենց կես մարդ են զգում։ Այդ դատարկությունն արդեն այնքան էր ճնշում ինձ, որ, միանշանակ, պիտի նորից ստեղծագործեի։ Փառք Աստծո, կան մարդիկ, որոնք իմ կողքին են, ինձ օգնում են»,– նշեց Հասմիկը։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular