ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր բնավորության ամենավանող գծերը ըստ կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ
Դուք անզուսպ մարդ եք: Ձեր բարկությունը կարճատև է, բայց երբ բարկանում եք, ապա հարձակվում եք բոլորի վրա, ով կհայտնվի այդ պահին ձեր կողքին: Ձեզ շատ հեշտ է հունից հանել և ձեր էմոցիոնալ բռնկումները անկեղծ՝ վախեցնում են: Ճիշտ է, դուք անմիջապես սառչում եք, սակայն շրջապատող մարդկանց մոտ նստվածքը մնում է շատ երկար: Նախքան բարկանալը, մի լավ մտածեք, ինչպե՞ս է դա ազդում այլ մարդկանց վրա:

Ցուլ
Դուք պասիվ եք: Երբեմն ձեզ ստիպել ինչ-որ բան անել նույնն է, ինչ հսկայական քարը լեռան գագաթ գլորել: Դուք գերադասում եք նստել սովորական դարձած ճահճում և սպասել, որ ինչ-որ բան ինքն իրեն կընկնի ձեր ձեռքը, այլ ոչ թե ինչ-որ բան անել դա ստանալու համար: Ցավոք, բայց տիեզերքը այդպես չի աշխատում, իսկ ձեր պասիվությունն ու ոչ ճկունությունը նյարդայնացնում է:

Երկվորյակ
Դուք անվստահելի եք: Դուք չեք ցանկանում լինել այդպիսին և դա անում եք ոչ մտածված, սակայն դա փաստ է: Դուք ուշանում եք, ձեզ վրա պարտականություններ եք վերցնում և չեք անում, խոսք եք տալիս, բայց չեք կատարում: Պարզ է, որ դուք չեք ցանկանում հիասթափեցնել ոչոքի, բայց դուք պետք է լինեք ոչ միայն իրատես այն հարցում թե ինչ եք կարող և ինչ չեք կարող, այլ նաև ազնիվ ինքներդ ձեր հանդեպ:

Խեցգետին
Դուք չեք կարողանում երջանիկ լինել և չեք թողնում ձեզ երջանիկ լինել: Յուրաքանչյուր դրական իրավիճակում դուք ինտուիտիվ կերպով խաբեություն, մեջքից հարված եք սպասում: Նաև չեք հավատում յուրաքանչյուր նախաձեռնության լավ արդյունքին՝ նրանում անպայման փնտրելով որևէ անհնարինություն: Դուք ոչ միայն ինքներդ ձեր կյանք չեք թողնում երջանկությունը, այլ նաև անում եք դա ուրիշների հետ:

Առյուծ
Դուք պասիվ ագրեսիվ եք: Դուք չեք ուզում կեղտոտել ձեր ձեռքերը այդ պատճառով մանիպուլյացիայի եք ենթարկում ուրիշներին ի շահ ձեզ: Դուք չեք գնում ուղիղ առճակատման, այլ ամեն կերպ խուսափում եք՝ փորձելով բոլորի համար լավը երևալ: Կարելի է ասել, որ դուք այն մարդկանցից եք, ով սիրում է թեժացնել կրակը ուրիշների ձեռքերով:

Կույս
Դուք ղեկավարելու ֆանատ եք: Ոչինչ, երբեք ձեզ համար լավ չի լինում, եթե դուք դրանում մասնակցություն չեք ունեցել և շտկումներ չեք մտցրել ըստ ձեր տեսլականի: Դուք պետք է ղեկավարեք բոլորին և ամեն ինչ և դա ձեզ դարձնում է անտանելի մարդ, կոլեգա և ղեկավար:

Կշեռք
Չափից շատ եք մրցակցում: Առաջին հայացքից դուք հանգիստ, անվտանգ մարդ եք, սակայն դուք միշտ մրցակցում եք գրեթե բոլորի հետ: Դուք համեմատում եք ձեզ ուրիշների հետ՝ փորձելով լինել ավելի լավը, հարուստ, հաջողակ: Եթե դուք չունեք օբյեկտ, ում պետք է հավասարվել, որպեսզի հետո անցնել և բարձրացնել սեփական ինքնագնահատականը՝ դուք ընկնում եք հուսահատության մեջ և տառապում եք բարոյական դիսկոմֆորտից:

Կարիճ
Դուք կոպիտ եք: Ատում եք սուտը և կարծում եք, որ ուղիղ լինելը ավելի ազնիվ է: Ցավը նրանում է, որ ձեր ուղիղությունը սահմանակցում է անամոթության, անտակտության հետ, և դուք նույնիսկ չեք էլ մտածել, թե ինչպես են ձեր բառերը ազդում մարդկանց վրա: Ըստ էության ձեզ համար միևնույն է ցավ կպատճառե՞ք ինչ-որ մեկին, թե՞ ոչ: Այնուամենայնիվ սովորեք խնայել ուրիշների զգացմունքները:

Աղեղնավոր
Դուք կենտրոնացած եք միայն ինքներդ ձեր վրա, և մտածում եք, որ բոլորը շունչները պահած անհամբեր սպասում են լսել ձեր սիրելի եսի մասին պատմություններ: Դա հիանալի է, որ ձեզ համարում եք ուշադրության արժանի մարդ, բայց դա չի նշանակում, որ նույնկերպ էլ ձեր մասին մտածում են մարդիկ: Հիշեք, որ դուք միակ խոսակցության առարկան չեք:

Այծեղջյուր
Դուք ժլատ և շատ զգույշ եք փողի հանդեպ և դրանում է ձեր էությունը: Դուք երբեք զեղջի կուպոնների, տարատեսակ զեղջերի կողքով անտարբեր չեք անցնի և երբեք չեք ամաչի գին գցել: Դուք հեշտությամբ կհրավիրեք ինչ-որ մեկին ճաշելու՝ բայց արագ սննդի կետ, որովհետև այնտեղ լինում են հատուկ առաջարկներ՝ երկու կերակրատեսակ մեկի գնով: Առատաձեռն մարդ ձեզ անվանելը ոչ մի կերպ հնարավոր չէ և թեյավճար թողնել՝ նույնպես չեք սիրում:

Ջրհոս
Դուք կարող եք անսիրտ լինել: Պարբերաբար դուք անջատում եք ձեր բոլոր էմոցիաները և նմանվում եք անզգամ և մարդկանցից հեռացած մարդու: Ձեզ հետ դժվար է շփվել, քանի որ դուք՝ հագնելով սառնության և անտարբերության դիմակը, բոլորովին չեք լսում և զգում, թե ինչ ապրումներ ունեն այլ մարդիկ:

Ձկներ
Չափազանց խորհրդավոր եք: Իհարկե՝ վստահության հետ պետք է զգույշ լինել: Բայց բանը նրանում է, որ դուք բոլորովին ոչինչ ոչ մեկին չեք պատմում: Դուք ամեն ինչ ձեր մեջ եք պահում: Հենց այդ պատճառով մարդիկ նույնպես իրենց փակ են պահում ձեր հանդեպ, քանի որ վստահությունը՝ փոխադարձ գործ է, այլ ոչ միակողմանի: Ընդորում փոխվել և բացվել՝ դուք մտադիր էլ չեք: Թեթև մտածելու տեղիք տալը՝ դա լավ է, իսկ ահա մի ամբողջ գաղտնիքը՝ տաղտկալի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular