ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երազանքս կատարվեց». Մհերը` Վաստակավոր արտիստի կոչման արժանանալու մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար այսօր ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգիչ Մհերը։ Կոչմանն արժանանալուց հետո երգիչն առաջինը Tert.am Life–ի հետ է խոսել և  ասել, որ ամբողջ կյանքում սպասել է այս օրվան։

 

«Ինձ համար շատ կարևոր էր այս գնահատականը, այս բարձր կոչումը։ Երազանքս կատարվեց, գնահատվեց իմ աշխատանքն ու գործունեությունը իմ հայրենիքում` իմ հայ ժողովրդի համար»,– ոգևորությամբ ասաց նա։

 

Երգչի խոսքով` այս կոչումը նաև պարտավորեցնող է. պետք է ավելի ու ավելի աշխատի, որպեսզի իր երգարվեստով ծառայի ժողովրդին։

 

Թե ինչպես է Մհերն իմացել կոչում ստանալու մասին, երգիչը պատասխանել չցանկացավ։ Երգչի` Վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալը շատերը կապում են նրա և Ռիտա Սարգսյանի մտերմության հետ։ Այս մասին հարցին պատասխանելիս կապն ընդհատվեց, այնուհետև մեր զանգին պատասխանեց երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ Մհերը միջոցառման է մասնակցում, այն արդեն մեկնարկեց։ 

 

Պատասխանելով մտերմության մասին հարցին` Գեորգին ասաց,  որ երգիչն արժանացել է այս կոչմանը։ «Եթե այդպես լիներ, բոլոր մտերիմները Վաստակավոր արտիստներ կլինեին։ Եթե մտերիմ մարդիկ ստանային մրցանակներ, Երևանի կեսը կլիներ Վաստակավոր արտիստ»,– եզրափակեց նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular