ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆրոդիտեի կանացի էներգիան. ինչպե՞ս դառնալ միակը քո տղամարդու համար

ՖՈՏՈ

Տղամարդիկ հիասքանչ արարածներ են, համարյա աստվածային:) Նրանք կարողանում են անել գրեթե ամեն ինչ, բայց նման են համակարգչի, որը ևս կարողանում է շատ ու շատ ֆունկցիաներ կատարել, բայց, եթե լիցքավորված չէ, վերածվում է հասարակ մետաղի… Տղամարդուն էլ է պետք պարբերաբար ստանալ էներգիա, ինչը նա կարող է անել միմիայն կնոջ հետ շփվելիս:

Որոշ տղամարդիկ միանում են մի կնոջ ու ողջ կյանքում էներգիա են քաղում հենց նրանից, ոմանք էլ սիրում են էներգիա ստանալ շատերից ու քիչ-քիչ:

Ի՞նչ անել, որ տղամարդը չհայտնվի երկրորդ խմբում ու բավարարվի միայն քեզնով: Պատասխանը պարզ է. ապահովել նրան անհրաժեշտ էներգիայի ողջ պաշարով:

Իսկ որտեղի՞ց վերցնել այդ էներգիան. չէ՞ որ կարծիք կա, թե տղամարդիկ իրենց վզին միայն փողկապ են կրում, իսկ կանայք կրում են հուլունքներ, երեխաներ, ընտանիք, տուն ու տղամարդուն իր փողկապով: Դժվար է այսքանով հանդերձ չսպառվել, չչարանալ ու մերժել սիրելիին անգամ ամենակենցաղային հարցերում, էլ ուր մնաց էներգիա փոխանցելը:
Բայց պարզվում է, որ կա մի մշտական կանացի էներգիա' Աֆրոդիտեի էներգիան, որ ուղղակի պետք է մշտապես արթուն պահել:
Իսկ արթուն պահելու համար լավագույն ու ամենահեշտ ձևն ինքդ քո մասին հոգ տանելն է, ինքդ քեզ սիրելը: Պետք չէ ամբողջությամբ նետվել կենցաղային հոգսերի մեջ ու մոռանալ քո անձի մասին: Կնոջ տրամադրությունը բարձր է, երբ նա իրեն գեղեցիկ է զգում, սա ապացուցված փաստ է: Որքան էլ զբաղված եք, հոգնած կամ անտրամադիր, կես ժամ գտեք Ձեզ համար:

Հիշեք' միայն Ձեզ սիրել կարողանալով Դուք հնարավորություն կունենք այդ սերն ուրիշ մեկին փոխանցելու:
Աֆրոդիտեի էներգիայով լցվելու երկրորդ ձևը երգելն է: Երգեք, կարևոր չէ, թե ինչպես: Կարևորը երաժշտությամբ շրջապատված լինելն է:

Երգեք ու չմոռանաք նաև պարելու, շարժվելու մասին: Չէ՞ որ սեքսը պար է, ու եթե Դուք շարժուն չեք, ճիշտ պահին չեք կարողանա կատարել սիրո մեծ պարը:

ժամանակ գտեք ընթերցանության համար: Թեկուզ գիշերը… Ավելի լավ է երկու ժամ պակաս քնել, բայց լցնել հոգևոր աշխարհը գրականությամբ ու արվեստով: Ինքնակատարելագործվեք. սա է խնդիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular