ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ հետ աշխատած մարդիկ լավ գիտեն, որ բծախնդիր չեմ, ավելորդ ամբիցիաներ չունեմ և վստահում եմ դիմացինին. Սոնա Շահգելդյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ ամյակին: Տեսահոլովակը նկարահանվել է «Դարերի շունչ» երգի հիման վրա, որի հեղինակներն են Հոլանդիայում բնակվող Արթուր Նիկողոսյանը եւ Հարություն Ազարյանը:

«Ինձ համար այս երգն ու տեսահոլովակը կարեւոր նշանակություն ուներ, քանի որ այն նվիրելու էի իմ հայրեինքին: Ռեժիսորը Զորիկ Բարսեղյանն է, ով նաեւ իմ շատ լավ ընկերն է: Մենք միասին ենք որոշել, թե ինչպես պետք է զարգանա հոլովակը: Ես ուզում էի, որ նկարահանվեր Ամբերդում եւ Զվարթնոցի տաճարում: Այս երգը իմ հանդիսատեսին ծանոթ է, քանի որ այն իմ երգացանկում վաղուց կա, հաճախ եմ տարբեր առիթներով կատարել այն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնան եւ ավելացրեց.

«Որոշեցի նոր տեսահոլովակով շնորհավորել մեր ժողովրդին անկախության տոնի առթիվ: Ես շատ ուրախ եմ, որ մենք համարվում ենք ազատ եւ անկախ պետություն, սակայն կցանկանամ, որ անկախությունը էլ ավելի զգալի լինի: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը այս երկրում իրեն ապահով ու լավ զգա, որպեսզի չմտածեի հեռանալու եւ օտար հողում ապաստան գտնելու մասին: Ես շատ եմ ցանկանում, որ խաղաղություն լինի մեր երկրում, մեր զինվորներն էլ կարիք չունենան պատերազմելու եւ մեր անդորրը պահպանելու: Իսկապես, ինձ համար զինվորների կյանքը անբացատրելի թանկ է, ես խոնարհվում եմ նրանց առաջ, հպարտանում, որ  իրենց շնորհիվ շարունակում եմ գործել ու մեր ժողովրդին երգեր նվիրել»:

Շարունակությունը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular