ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են արտահայտում Նրա համբույրները

ՖՈՏՈ

«Սիրում եմ»,- շշնջում է նա, ու դու շնչակտուր սպասում ես կրքոտ համբույրի... իսկ նա մեղմ համբուրում է այտդ ու նույնքան մեղմ ժպտում: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու նա քեզ համբուրեց մի տեղ, որտեղ չէիր էլ սպասում: Դե ուրեմն միասին պարզենք՝ ինչ զգացմունքներ են թաքնված այդ ինտիմ հպումների ներքո:

Թեթև համբույր՝ շուրթերի անկյուններին - արտահայտում է զգացմունքային խորը կապվածություն և վստահելի հարաբերություններ հաստատելու ձգտում:


Երկար ու «խորաթափանց» համբույր` արտահայտում է ֆիզիկապես ավելի մտերմանալու կարիք:




Համբույր` այտին - արտահայտում է քնքշություն և զգացմունքային կապվածություն նաև նշանակում է՝ ես քո կարիքն ունեմ, մի քիչ էլ ամաչում եմ ու խրախուսանքիդ եմ սպասում:


Համբույր` ճակատին - արտահայտում է պաշտպանելու չգիտակցված ցանկություն:



Համբույր` քթին - արտահայտում է շատ մեծ վստահություն ու քնքշություն:



Համբույր` մազերին - արտահայտում է համակրանք ու շփումից ստացած հաճույք:



Համբույր` վզին - ամենից հաճախ արտահայտում է դիմացինին հաճույք պատճառելու անկեղծ ցանկություն:



Համբույր` ականջի բլթակին - խոսում է զգացմունքներում նրա ունեցած համոզվածության մասին:



Համբույր՝ ձեռքին (ափի ներսի կողմից) - արտահայտում է ենթարկվելու պատրաստակամություն:




Համբույր՝ ձեռքին - արտահայտում է ձևական հարգանք և ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք:



Համբույր՝ մատների ծայրին - արտահայտում է հիացմունք ու քնքուշ վերաբերմունք:



Համբույր՝ դաստակին - արտահայտում է դիմացինին իրեն ենթարկելու ցանկություն:



Համբույր՝ կիսափակ աչքերով - արտահայտում է անինքնավստահություն և զգացմունքային մտերմության անկեղծ ձգտում:



Համբույր, որն ուղեկցվում է վերին շրթունքը թեթև կծելով - արտահայտում է անվստահություն դիմացինի զգացմունքներում, հաճախ խանդի նշան է:



Համբույր, որն ուղեկցվում է ներքևի շրթունքը թեթև կծելով - արտահայտում է դիմացինի նկատմամբ «իշխանություն» հաստատելու ձգտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular