2 տնային բաղադրատոմս, որոնք ձեր հոնքերը պարզապես շքեղ կդարձնեն
ՖՈՏՈ1. Մեղրամոմով քսուք հոնքերի համար
Բաղադրիչները՝
- 1 թ/գ մեղրամոմ կամ մազերը հարդարելու գել
- Կոպերի դարչնագույն ստվերաներկ (կարող եք տարբեր խառնել)
- Գերչակի յուղ (ոչ ձիթապտղի և ոչ նուշի)
- 1 ճաշի մետաղյա գդալ,
- 1 տարա
- 1 աման քսուքը պահելու համար:
Պատրաստումը՝
1. Գդալով կոպերի ստվերաներկը փոշի դարձրեք:
2. Մազերի մեղրամոմ ավելացրեք: Խառնեք մետաղյա գդալով և մի քանի կաթիլ եթերայուղ ավելացրեք: Խառնեք:
3. Պահեք փակ տարայի մեջ:
2. Հոնքերի համար քսուք-հիմք։
2. Քսուք-հիմք հոնքերի համար
Բաղադրիչները՝
- Կոպերի դարչնագույն ստվերաներկ (փոշի)
- 1 թ/գ հիմք
- Վարդաջուր կամ հանքային ջուր (2-3 շիթ)
- 1 թ/գ նախահիմք
- 1 աման քսուքի համար
- 1 քամիչ
Պատրաստումը՝
1. Սեղանի վրա դրեք տարան (կամ ափսե), վրան դրեք քամիչը ստվերաներկերով: Փոշին մանրացրեք, որ գնդիկներ չլինեն:
2. Ավելացրեք հիմքը, վարդաջուրը և նախահիմքը:
3. Խառնեք, մինչև համասեռ զանգված ստացվի: Եթե ավելի շատ ջուր է պետք, քիչ-քիչ լցրեք:
4. Պահեք փակ տարայի մեջ:
Այս քսուքները պետք է հոնքերին քսել հոնքերի վրձնով: