ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի նախագահը հերոսություն է գործել և օգնել հղի կնոջը դուրս գալ շրջված մեքենայից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փրկել է մի հղի կնոջ` օգնելով նրան դուրս գալ շրջված մեքենայից` հայտնում է apsny.ge-ն:

Հաղորդվում է, որ վրաց նախագահի ավտոշարասյունը պատահաբար ավտովթարի ականատես է դարձել: Միջադեպի ականատեսներից, կինոռեժիսոր Գիգի Կիտիյան Ֆեյսբուքում գրել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է Գեորգի Մարգվելաշվիլին օգնում կնոջը դուրս գալ մեքենայից:

«Ես սարսափելի ավտովթարի վկա եմ եղել: Հղի կնոջը շրջված մեքենայից հանել օգնում էր նախագահը, ում ավտոշարասյունը դրա ականատեսն էր եղել... Նախագահը փորձում էր օգտագործել իր մեքենայի կրակմարիչը: Նա չանցավ կողքով` անվտանգության նկատառումներով, քանի որ բախումը տեղի էր ունեղել գազալցակայանի մոտ: Միջադեպը պատահել էր Վախուշթիի կամրջի մոտ: Կնոջը մեքենայից հանեցին առանց գիտակցության: Ես նկարում էր, բայց իրավունք չունեմ կադրերը տարածելու»,- մասնավորապես` հայտնել է Կիտիյան:

Այս տեղեկատվությունը հաստատում են ինչպես նախագահի նստավայրից, այնպես էլ ոստիկանությունից:

Միջադեպի տեսանյութը, սակայն, հնարավոր է ցուցադրվի վրացական հեռուստաընկերություններից մեկն ու մեկով:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular