ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու են խորհուրդ տալիս շատ ուտել տանձ. պարզվում է՝ այս «համեստ» միրգը ոչ միայն օգտակար է, այլև՝ բուժիչ

ՖՈՏՈ

Տանձն իսկապես զարմանահրաշ միրգ է: Այն պարունակում է А, В1, В2, В3, В5, В5, В9, В12, С, Е և К վիտամիններ և վիտամինային խմբեր: Այն նաև հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, ցինկով, ֆոսֆորով, կալցիումով, մագնիումով և նատրիումով: Տանձը պարունակում է նաև ֆոլաթթու, կատեխիններ, ազոտային նյութեր և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մանրաթելեր:

Տանձի պարբերաբար օգտագործումը օգնում է վերացնել տոքսինները եւ ծանր մետաղները:

Տանձն օգտակար է ստամոքսի խանգարման դեպքում, այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, լայն կիրառություն ունի որպես միզամուղ միջոց:

Բացի այս ամենից՝ տանձը օգտակար է շաքարային դիաբետի, ճարպակալման դեպքում:

Այն բարձրացնում է իմունիտետը, օգնում է օրգանիզմին դիմադրել դեպրեսիայի և սթրեսի դեպքում: Տանձը նաև շատ օգտակար է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի դեպքում, քանի որ ֆրուկտոզայի պարունակությունը գերազանցում է գլյուկոզայի չափը:

Ինչպես ճիշտ ուտել տանձը

  • Խորհուրդ չի տրվում տանձն ուտել սոված փորին։
  • Ցանկալի չէ տանձը համատեղել թարմ կաթի հետ, չեռացրած ջրի և ցանկացած ծանրամարս սննդի հետ:
  • Մարդիկ, ովքեր ստամոքսի խոց ունեն, տանձ օգտագործելուց առաջ ավելի լավ է խորհրդակցեն բժշկի հետ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular