ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարապ են եւ նախանձ». Մհերը՝ վաստակավորի կոչում ստանալու համար իրեն քննադատողներին

ՖՈՏՈ

Երգիչ Մհերն անդրադարձել է իրեն եւ մի քանի այլ արտիստների վաստակավորի կոչում շնորհելու վերաբերյալ համացանցում ծավալված քննարկումներին: Իր Instagram-ում նա գրել է.

«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից եւ նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց: Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում է ամբողջ կյանքի համար: Այնպես որ՝ թուլացեք ու երջանիկ ապրեք: Կարող եմ համարձակորեն ասել, որ շատերը պարում են, սիրահարվում, ճանապարհորդում, տխրում եւ շատ այլ բաներ անում մեր երգերի ներքո: Այնպես որ, ինչո՞ւ եք դժգոհում: Չէ՞ որ մեր երգերի հետ կյանքն ավելի ուրախ եւ հետաքրքիր է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել է Արամեին, Մհերին, Սիրուշոյին, Մկրտիչ Արզումանյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular