ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի ամենաանտանելի 5 նշանները

ՖՈՏՈ

Կարիճ

skorpion

Կարիճներն ամենաանտանելի նշանների բացարձակ առաջատարն են: Նրանց թվում է, թե իրենք տիեզերքի կենտրոնն են: Կարիճների ինքնագնահատականը չափազանց բարձր է. գովասանքը նրանք ընդունում են որպես անժխտելի իրականություն, իսկ քննադատություն առհասարակ չեն ընդունում: Կարիճները գաղտնապահ են, նենգ և շատ վրիժառու: Տանել չեն կարողանում, երբ իրենց ստում են, սակայն իրենք ստել շատ են սիրում: Կարիճների հետ շփումը շատ բարդ է, նրանք պայթյունավտանգ են, ամեն պահի կարող են անգամ ամենաչնչին բանից հունից դուրս գալ, և դուք ձեզ այդ պահին դժոխքում կզգաք:

Խոյ

ooven

Խոյերի իմպուլսիվությունը չափ ու սահման չի ճանաչում: Նրանք զգացմունքային են և անտակտ: Խոյերն էգոիստներ են և անգամ չեն էլ փորձում դա թաքցնել: Նրանք սիրում են ժամանակ առ ժամանակ բողոքել իրենց կյանքից: Այդ պահերին ավելի լավ է նրանց չընդհատել, հակառակ դեպքում նրանք դա ձեզ չեն ների իրենց հիշաչարության պատճառով: Խոյերը չափազանց ինքնավստահ են, կարծում են, որ բոլորից խելացի են և ամեն բան շատ ավելի լավ գիտեն, քան մյուսները:

 

Երկվորյակ

mustafa_soydan_zodiac_04

Երկվորյակների տրամադրությունը շատ փոփոխական է. այս պահին նրանք ուզում են սա, հաջորդին՝ մեկ այլ բան, և այսպես շարունակ: Նրանք բավականին շփվող են, սակայն դրա հետ մեկտեղ իսկապես մտերիմ մարդիկ շատ քիչ ունեն: Նրանք անվստահելի են և երկերեսանի: Պաթոլոգիկ ստախոսներ են. իրենց երևակայությունն օգտագործում են իրականությունը ծաղկացնելու համար:

Ջրհոս

ribi

Ջրհոսները թողնում են արդարամիտ և ուժեղ մարդկանց տպավորություն, սակայն իրականում պատկերն այլ է: Այս նշանի տակ ծնված մարդիկ անտարբեր են այլոց խնդիրների հանդեպ: Ջրհոսները դիկտատորներ են, որոնք մարդկանց գլուխների վրայով անցնելով են հասնում իրենց նպատակին: Նրանք անկանխատեսելի են և հաճախ են ինչ-որ պատմությունների մեջ ընկնում: Ստելն իրենց համար սովորական բան է, նրանք իրենք էլ սրտանց հավատում են իրենց ստերին

 Այծեղջյուր

kozerog

Այծեղջյուրներն անասելիորեն կախված են իրենց հասցեին գովասանքներ լսելուց: Նրանք տանել չեն կարողանում անհարգալից վերաբերմունք, չնայած որ իրենք բավականին անտակտ են և հաճախ քննադատաբար և անխղճորեն են վարվում այլոց հետ: Առհասարակ, շատ են սիրում քննադատել ամեն ինչ և ամենքին, ինչը ճշտի իրենց պատկերացումներին հակասում է: Բացի այդ՝ շատ նյութապաշտ են և եսամոլ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular