ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպային 15 զույգ, որ դատապարտված են սկանդալային բաժանության

ՖՈՏՈ

#1 Երկվորյակ և Կույս

Կույսերը կոնսերվատիվ են և հաշվարկում են իրենց ամեն քայլը, իսկ Երկվորյակներն ընդհակառակը՝ իմպուլսիվ են, գործում են պահի ազդեցության տակ: Կոնֆլիկտներն անխուսափելի են:

#2 Առյուծ և Կարիճ

Առյուծներն ավելի հասկացող են և համբերատար հարաբերություններում, իսկ Կարիճները չեն կարողանում իրենց վեևահսկել, միանգամից կորցնում են իրենց և սկանդալներ սարքում: Առյուծը դա հաստատ չի հանդուրժի:

#3 Կույս և Աղեղնավոր

Երկուսն էլ ձգտում են անկախության, ուստի և անիմաստ է նրանց միությունը, քանի որ նրանք, ասես, միասին են, սակայն անջատ: Չկա կիրք:

#4 Կշեռք և Այծեղջյուր

Այծեղջյուրները նյութապաշտ են, իրենց առջև դնում են նպատակներ և աշխատասիրության շնորհիվ հասնում ցանկալիին, իսկ Կշեռքները քամոտ են, թեթև և աննպատակ: Այծեղջյուրները սկզբում փորձում են նրանց վերափոխել, սակայն հիասթափվում են:

#5 Կարիճ և Ջրհոս

Կարիճները չափազանց էմոցիոնալ են, իսկ Ջրհոսներն ընդհակառակը՝ սառը և հավասարակշռված: Երբ էմոցիոնալ մեկը հարաբերություններ է ունենում սառը մեկի հետ, դա պարզապես աղետի է վերածվում:

#6 Աղեղնավոր և Ձկներ

Նրանց միջև չկա ռոմանտիկա, նուրբ և քնքուշ սեր, ուստի և նրանք ոչ թե ապրում են միասին, այլ գոյատևում:

#7 Այծեղջյուր և Խոյ

Կապ չունի, թե որքան ջանք նրանք կթափեն, այս երկու նշանների հաաբերությունները պարզապես մատնված են բաժանության:

#8 Ջրհոս և Ցուլ

Ցլերի համար սիրային հարաբերություններն ասես փորձարկումների դաշտ լինեն, իսկ Ջրհոսը փորձարարական առնետ չէ:

#9 Ձկներ և Երկվորյակ

Երկու նշաններն էլ անկայուն են և փոփոխական, ուստի և նրանց հարաբերություններում չկա մեկն, ով ղեկը կվերցնի իր ձեռքը:

#10 Առյուծ և Խեցգետին 

Առյուծները տանել չեն կարողանում, երբ իրենց քննադատում են, իսկ Խեցգետինները քննադատության թագավոր/թագուհի են: Առյուծը պատրաստ չէ կուլ տալու քննադատություններն ու ի վերջո վերջ է դնում հարաբերություններին:

#11 Խեցգետին և Խոյ

Խոյերը խիզախ են և նպատակասլաց, իսկ Խեցգետինները՝ էմոցիոնալ և կաշկանդված: Այս առանցքային տարբերություններն ամեն բան փչացնում են:

#12 Խոյ և Կույս

Խոյերը սիրում են կառավարել և ղեկավարել, իսկ Կույսերն ատում են, երբ իրնեց փորձում են մանիպուլյացիաների ենթարկել:

#13 Երկվորյակ և Խեցգետին

Երկվորյակները շատ շփվող են, ասող-խոսող, սակայն երբեմն այդ ամենը հասնում է անտակտության, իսկ նրբազգաց Խեցգետինները նեղանում են, փակվում:

#14 Խոյ և Ցուլ

Խոյերը սուր զգացողությունների սիրահարներ են, իսկ Ցլերն ընդհակառակը՝ սիրում են հանգստություն և միապաղաղություն:

#15 Երկվորյակ և Այծեղջյուր

Երկվորյակներն իմպուլսիվ են և համարձակ, իսկ Այծեղջյուրները՝ պահպանողական: Երկվորյակներին շարունակ թվում է, թե իրենց փորձում են կաղապարների մեջ դնել, իսկ Այծեղջյուրները կարծում են, որ Երկվորյակները խախտում են իրենց հարմարավետ անդորրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular