ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11 արտահայտություն, որ մայրը երբեք պետք է չասի դստերը

ՖՈՏՈ

Այս 11 արտահայությունները կարող են ազդել մեծացող դրսեր ինքնագնահատականի վրա։ Փորձեք չօգտագործել դրանք Ձեր դստեր հասցեին։ 

1․ Դու ամենագեղեցիկն ես 

Թվում է, ոչ մի վատ բան չկա այստեղ, ընդհակառակը՝ դուստրը դրանից լավ կզգա իրեն։ Սակայն հաճախ այս արտահայտությունը լսելու դեպքում Ձեր դուստրը կարող է գոռոզանալ։ 

2․ Դու ոչ մի բան մինչև վերջ չես անում

Նա սեփական հետաքրքրություններն է փնտրում։ Եթե մի բան կիսատ է թողնում, անցնում մյուսին, ապա կորցրել է հետաքրքրությունը նախորդի նկատմամբ։ Հարգեք նրա որոշումը։ 

3. Բավական է լաց լինես

Յուրքանչյուր մարդ էլ ունենում է որոշակի ապրումներ, որոնք շատ բարդ են և դառնում են արցունքների պատճառ: ՉԻ կարելի արգելել նրան լաց լինել, դա բնական երևույթ է: Արգելելը նրա մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, որ ինքը թույլ է, սակայն արցունքները բացարձակապես թուլության նշան չեն:

4. Այսպես տղաներին դուր չի գալիս, մի արա

Շատ սխալ է աղջկան դաստիարակել այն մոտեցումով, որ ինքը պետք է ինչ-որ բան անի տղաներին հաճոյանալու համար և չանի ինչ-որ բան, ինչը կարող է նրանց դուր չգալ կամ վանել: Նա չպետք է որոշումներ կայացնի տղաների մաիսն մտածելով:

5. Ես ինքս կանեմ դա

Թույլ տվեք նրան ինքնուրույն լինել: Անգամ եթե նրա մոտ սկզբում չի ստացվում կամ վատ է ստացվում: Նա պետք է ինքը փորձր, որպեսզի ստացվի:

6. Գիրացել ես

Չի կարելի աղջկան ճնշել ավելորդ քաշի թեմայով: Նրա մոտ մանկուց կարող են բարդույթներ առաջանալ, որոնք այդպես էլ չեն անցնի ողջ կյանքի ընթացքում:

7. Աղջիկներին այդպես չի սազում

Չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով: Մի կողմ դրեք «աղջկական» կամ «տղայական» զբաղմունք հասկացությունները: Թող զբաղվի նրանով, ինչն իրեն հետաքրքիր է:

8. Մի ծուլացիր

Պետք չէ քննադատել սեփական դստերը: Ասելով, որ նա ծույլ է, դուք նրան չեք մոտիվացնի: Ավելի լավ է փորձեք հետը խոսել, վերլուծել իրավիճակն ու մոտիվացնող մի բան գտնել:

8.Դա ծիծաղելի է

Եթե ձեր դուստրն ինչ-որ բանով անհանգստացած է, իսկ դուք կարծում եք, որ դա այնպիսի բան չէ, ինչի համար արժի անհանգստանալ, միևնույն է մի ասեք, թե ինքը ծիծաղելի է: Այդպիսով դուք չեք հարգում և չեք կարևորում նրա զգացմունքները:  

10. Քիչ փորձիր ուշադրության կենտրոնում լինել 

Պարզապես չի կարելի նման բան ասել: Որպես ծնող դուք պետք է լսեք և աջակցեք ձեր դստերը, երբ նա խոսելու, կիսվելու կարիք ունի: Նման արտահայտություններ անելով, դուք նրան վանում եք, ինչից հետո նա այլևս երբեք չի ցանկանա ձեզ վստահել:

11. Եղբորիցդ կամ քրոջիցդ սովորիր 

Երբեք մի համեմատեք ձեր դստերն ինչ-որ մեկի հետ, հատկապես նրա քրոջ կամ եղբոր: Այդպես դուք թշնամանք եք սերմանում երեխաների միջև: Նա չպետք է որևէ մեկին նմանաակի, նա պետք է ինքն իր ուղին կառուցի:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular