ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հանգամանքներում են բախման կիզակետում հայտնվել, ապա պատանդ դարձել բարձաստիճան ոստիկանները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ինչպես հայտնի է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ՊՊԾ գնդում պատանդ են:

Փորձեցինք հասկանալ, թե ինչ հանգամանքներում են բարձրաստիճան ոստիկանները հայտնվել պատանդի կարգավիճակում:

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնյաները դեպքի վայր են հասել ՊՊԾ գնդի ահազանգով, որպեսզի բանակցեն, սակայն իրենց համար անակնկալ ձևով պատանդ են դարձել: Հավելենք, որ արդեն 24 ժամ է, ինչ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն պատանդ են:

Հիշեցնենք, որ մի խումբ զինված անձինք երեկ առավոտյան մտել էին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն է և Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք նաև, որ մի քանի ՀՀԿ-ականներ ArmLur.am-ի հետ զրույցում բացառել էին Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հնարավորությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular