ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորոված սոխը եզակի բուժիչ միջոց է

ՖՈՏՈ

Այն, որ սոխը ունի  հզոր հակաբակտերիալ ազդեցություն, գիտեն բոլորը: Թարմ սոխի հյութի ու մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը, ինչպես նաև ազատվել հազի նոպաներից: Քերած սոխով կոմպրեսները օգնում են ականջի ցավերի դեպքում, անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը, եթե դրանք դնեք ոտքերի վրա:


Սակայն շատ քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն թարմ, այլ նաև խորոված սոխը: Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:


Խորոված սոխ


1. Խորոված  սոխն օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինվող վերքերը: Խորովեք սոխը կեղևով ու  դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի  վիճակի բարելավում:


2. Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար: Օրական 20 րոպե տաք սոխով կոմպրեսը պահեք վնասված հատվածի վրա, և շատ շուտով չիբանը կանհետանա:


3. Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը: Սոխով կոմպրեսը պարունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել:


4. Խորոված սոխը խորհուրդ է տրվում սննդի մեջ հաճախակի օգտագործել բոլոր նրանց, ում մոտ նկատվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ: Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ:


5. Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումնեով: Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել:


6. Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով  ու  աթերոսկլերոզով հիվանդների վիճակը: Սոխն օգնում է անոթներին մաքրվել՝ ազատվելով խոլեստերինային  կուտակումներից և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները:


Խորովելու արդյունքում, ինչպես նշեցինք, սոխը չի կորցնում իր օգտակարությունը, նրանից միայն «անհետանում» են եթերայուղերը, որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ: Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular