ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրիգոր Նարեկացի». Վիգեն Չալդրանյանը կնկարահանի նոր ֆիլմ

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ սպասված հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ:

Հանդիպումը մեկնարկվեց «ՄՈՏՈՐ... ՍՏՈՊ...» ՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմի ցուցադրմամբ, որից հետո իրեն այդքան շատ սպասող հանդիսատեսի շարքերից բեմ բարձրացավ Վիգեն Չալդրանյանը: Չդադարող ծափերի ներքո «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը հանդես եկավ հայտարարությամբ.

- Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ: Մենք ուրախ ենք, որ առաջինն ենք շնորհավորում նրան…,-ուրախալի լուրով և ծափերով մեկնարկեց հանդիպման երեկոն «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը:

Վիգեն Չալդրանյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է մտել կինոյի աշխարհ, ինչ գործունեություն է ծավալել և ծավալում թատրոնում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում իր աշխատանքային ծրագրերի և իր ապագա աշխատանքների, ընտանիքից հեռու լինելու դժվարությունների, այդ դժվարությունների դիմաց ստացած դրական արդյունքների, իր և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի մտերմության, միության փոքրիկ լինելու, բայց հսկայական առաքելություն կատարելու մասին:

- Անսահման ուրախ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ տեսնում եմ այսքան փայլուն աչքեր, ուրախ եմ՝  իմ լավ արվեստագետ ընկերներին հանդիպելու համար: Թեև այս միության տարածքը փոքր է, բայց այն իր հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ շատ մեծ առաքելություն է կատարում: Արվեստի այս օջախը ինձ համար շատ հարազատ է, և ես հենց այս բեմից էլ կասեմ, որ 2018-2019 թվականներին  կսկսեմ իմ համախոհների հետ նկարահանել «Գրիգոր Նարեկացի» ֆիլմը...,- իր խոսքում նշեց Չալդրանյանը:

Այս հայտարարությունից հետո Լևոն Իվանյանը միության կողմից կինոռեժիսորին նվիրեց «Նարեկ» և մաղթեց բեղմնավոր աշխատանք, որի արդյունքում կունենանք ևս մեկ արժեքավոր ֆիլմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular