Առեղծվածային դեպք Արմավիրում. Էջմիածնում 1 ամսական երեխայի են առեւանգել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնում մեկ ամսական երեխայի առեւանգման ահազանգ է գրանցվել. սեպտեմբերի 23-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ իր երեխային ՝ 1 ամսական Միշել Գ.-ին, այս տարվա ապրիլին Երեւան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առեւանգել են, եւ ինքը ոչ մի տեղեկություններ չունի:
Իսկ օրեր անց նա ոստիկաններին հայտնել է, որ երեխային առեւանգել են 45-ամյա Դմիտրի Զ.-ն եւ նրա կինը՝ 33-ամյա Իննա Ղ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրականում երեխայի առեւանգում տեղի չի ունեցել, այլ նրա մայրը երեխայի ծնվելուց 3 օր անց 50 հազար դրամով հանձնել է ամուսիններ՝ Դմիտրի Զ.-ին եւ Իննա Ղ.-ին, ովքեր ամիսներ շարունակ հոգ են տարել երեխայի մասին, անգամ կա Էջմիածնի քաղաքապետարանի հոգաբարձուների խորհրդի որոշումը: Այդ փաստը հետաքննությունը պարզում է: