ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբաման հանդիպել է Կուբայի այլախոհների հետ եւ գովացել նրանց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով գտնվում է Կուբայում, հանդիպում է ունեցել «Ազատության կղզու» այլախոհների եւ անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է Gazeta-ն, հղումով իսպանալեզու El Nuvo Herald պարբերականին, հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահ Օբաման գովացել է կուբացի այլախոհներին համարձակության համար: Սպիտակ տան տիրոջ խոսքով, Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական նպատակներից են երկրի ժողովրդի ձայնն անմիջականորեն լսելու հնարավորությունը եւ երաշխիքները, որ բոլորը ձայնի իրավունք կունենան` երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա փուլում:

Օբաման ընդգծել է, որ Կուբայում ոչ բոլորը հնարավորություն ունեն ակտիվություն ցուցաբերել հասարակական կյանքում: ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ԱՄՆ հասարակական կյանքում շարունակում են գոյություն ունենալ հակասություններ Կուբայի իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել էին անցած տարվա հուլիսի 20-ից:

 

Աղբյուրը - Հայկակն ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular